Լրահոս

08.01.2013 16:49


Հայտնի են դարձել Պերմի ավտովթարի հայ զոհերի անունները

Հայտնի են դարձել Պերմի ավտովթարի հայ զոհերի անունները

Ռուսաստանի Պերմի երկրամասում տեղի ունեցած ավտովթարից ՀՀ 4 քաղաքացի է զոհվել, ևս մեկը վիրավորվել է։ ՌԴ-ում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ զոհվածներն են 1977թ. ծնված Դավիթ Մկրտչյանը, 1991թ. ծնված Աշխեն Արևշատյանը, 1958թ. ծնված Սուսաննա Արևշատյանը և 1954թ. ծնված Մայիս Արևշատյանը։ Նրանք գտնվել են վթարի ենթարկված «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի մեջ և տեղում մահացել են: 1978թ. ծնված Լիանա Արևշատյանը տարբեր աստիճանի կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Վթարը տեղի է ունեցել հունվարի 6-ին՝  Պերմ-Եկատերինբուրգ մայրուղում։ «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Hyundai Accent»–ին, որի վարորդը ևս տեղում մահացել է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը