Լրահոս

08.01.2013 16:44


Պատահար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա 1 զոհ, 1 վիրավոր

Պատահար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր ժամը 11։29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում  տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 ԱԻՆ կայքը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Վոլքսվագեն» մակնիշի 18 LT 777 (վարորդ` 1980թ. ծնված Ա. Ճաղարյան) և «Հրազդան ՃՇՇ» ՓԲԸ-ին պատկանող «Գրեդել» մակնիշի DU 99 պետհամարանիշերով (վարորդ` 1949թ. ծնված Մ. Պետրոսյան) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ճանապարհային ոստիկանության աշխատակիցները «Վոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1954թ. ծնված Ս. Դալլաքյանին, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները «Վոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել նաև ուղևոր` 1983թ. ծնված Գ. Մելքումյանին, ով տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Հրազդանի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը