Լրահոս

08.01.2013 18:25


Վերապատրաստման դասընթացներ հաշմանդամների համար

Վերապատրաստման դասընթացներ հաշմանդամների համար

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԻ նախարարության նոր, 9-հարկանի մասնաշենքի կահավորման, տեխնիկական հագեցվածության և աշխատակիցների տեղափոխման հարցերը։

ԱԻՆ համակարգում աշխատանքի մրցույթի առաջին փուլով նախնական հարցազրույցն անցած հաշմանդամություն ունեցող 13 անձի համար շուտով կսկսվի վերապատրաստման գործընթացը։ Գործնական աշխատանքների ու թեմատիկ դասընթացների օգնությամբ նրանք կծանոթանան արտակարգ իրավիճակների դասակարգմանը, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի և «911» արագ արձագանքման ծառայության գործունեության սկզբունքներին, ինչպես նաև ահազանգերի արձագանքումը կազմակերպելու խնդիրներին։

Քննարկվեց ԱԻ նախարարության մշակույթի տանը ջեռուցման համակարգ տեղադրելու հարցը։ ԱԻ նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց շուտափույթ լուծում տալ խնդրին, որպեսզի մշակույթի կենտրոնը լիարժեք պատրաստ լինի տարբեր ստեղծագործական խմբակներում ընդունելու ԱԻ համակարգի աշխատակիցների երեխաներին։

Այս խորագրի վերջին նյութերը