Քաղաքական

08.01.2013 12:13


Րաֆֆի Հովհաննիսյան. «Փետրվարի 18-ին Հայաստանում պետք է տեղի ունենա ընտրական հեղափոխություն»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Փետրվարի 18-ին Հայաստանում պետք է տեղի ունենա ընտրական հեղափոխություն»

Նախագահի թեկնածու առաջադրված «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե փետրվարի 18-ին Հայաստանում պետք է ընտրական հեղափոխություն տեղի ունենա։

–Ժողովուրդը ջարդելու է իշխանական, ուժային, հարկային, մաքսային համակարգը։ Լինելու է երկու «Հայաստանների»՝ Սերժի և Րաֆֆիի Հայաստանների պայքարը,–ասել է Ր. Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ հարգում է ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած Պարույր Հայրիկյանին և Հրանտ Բագրատյանին, ու կարծում է, որ նրանք արժանի մրցակից կլինեն թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ իրեն։

Ր. Հովհաննիսյանը չի բացառել երկրորդ փուլի հնարավորությունը և նշել է, թե հնարավոր է՝ այդ ժամանակ կոնսոլիդացիա լինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը