Լրահոս

08.01.2013 11:10


Արամ Հարությունյանն այս պահին ընտրագրավն է մուծում

Արամ Հարությունյանն այս պահին ընտրագրավն է մուծում

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այս պահին ընտրագրավն է մուծում։

Հիշեցնենք, որ մինչև դեկտեմբերի 4–ը սահմանված ժամկետում ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվածներից ոչ բոլորին է հաջողվել 8 մլն դրամ ընտրագրավը մուծել, քանի որ տոն օրերին բանկերը չեն աշխատել։ Այս պահին 15 թեկնածուներից միայն 7–ն են ամբողջությամբ ներկայացրել առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Ընտրագրավը չէին մուծել Տարոն Աբրահամյանը, Ռոբերտ Ահարոնյանը, Ռուբեն Այվազյանը, Մհեր Հայրապետյանը, Արամ Հարությունյանը, Նարինե Մկրտչյանը, Պավլիկ Սարգսյանը և Ռոբերտ Սիմոնյանը:

Արամ Հարությունյանը  «7օր»–ի հետ զրույցում նշել է, որ չի սպասել այսօր ժամը 12–ին կայանալիք ԿԸՀ–ի նիստին և որոշել է նախապես մուծել ընտրագրավը։

Նշենք, որ այսօր ԿԸՀ–ն իր նիստում քնարկելու է 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրություններին 8 քաղաքացների՝ որպես նախագահի թեկնածու գրանցելու համար ներկայացված փաստաթղթերը:

Մանրամասները՝ քիչ ավելի ուշ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը