Լրահոս

03.01.2013 14:47


25-ամյա աղջիկ է փորձել ցած նետվել 8-րդ հարկից

25-ամյա աղջիկ է փորձել ցած նետվել 8-րդ հարկից

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հունվարի 2-ին Երևանի Ավան վարչական շրջանի Դանիել Վարուժան թաղամասի թիվ 4 շենքի 8-րդ հարկից  25-ամյա աղջիկ է փորձել ցած նետվել: 

Ահազանգը ստացվել է 21։14-ին: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատը: Դեպքի մասին տեղյակ է պահվել նաեւ «1-02» եւ «1-03» ծառայություններին: Մինչեւ փրկարարների դեպքի վայր հասնելը աղջկա հարազատների կողմից ինքնասպանության փորձը կանխվել է: 

Այս խորագրի վերջին նյութերը