Լրահոս

31.12.2012 18:00


Գագիկ Ծառուկյանի ամանորյա շնորհավորանքը

Գագիկ Ծառուկյանի ամանորյա շնորհավորանքը

Սիրելի հայրենակիցներ,  

սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով։ Մաղթում եմ բոլոր ընտանիքներին հարատև խաղաղություն, բազում հաջողություններ, բարօրություն ու բարեկեցություն: Մաղթում եմ, որ Նոր տարվա գալուն զուգահեռ, յուրաքանչյուր հայ ընտանիքում բացվի հույսի, հավատի և անսահման սիրո լույսը: Թող գալիք 2013 թվականը լինի ձեր սպասումների և հույսերի իրականացման տարի։ Համոզված եմ, որ միասնական ջանքերով մենք կկարողանանք դիմակայել բազում դժվարությունների և  առաջընթաց քայլեր  կանենք մեր երկրի հզորացման ու զարգացման ճանապարհին։

Սիրելի  հայրենակիցներ, մենք բոլորս պետք է առավել լավատեսորեն նայենք մեր վաղվա օրվան, հավատանք, որ այն առավել լուսավոր ու պայծառ է լինելու:     Ես հավատում եմ, որ գալիք 2013 թվականը մեզ համար լինելու է նորանոր հաղթանակների, ձեռքբերումների և առաջընթացի տարի:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում Հայաստանի Հանրապետությանը: Աստված պահապան մեզ բոլորիս: 

 Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: 

Այս խորագրի վերջին նյութերը