Լրահոս

31.12.2012 12:05

2013 թվականը՝ հնի ու նորի սահմանագիծ

2013 թվականը՝ հնի ու նորի սահմանագիծ

Հասարակական–քաղաքական առումով 2012թ. հակասական տարի էր. մի կողմից քաղաքական դաշտն ահագին պարզաջրվեց, սակայն մյուս կողմից՝ այդ պարզաջրումը չբերեց ակնկալվող փոփոխություններին։

Լինենք անկեղծ՝ 2013թ. մտնում ենք բրեժնևյան ժամանակաշրջանին ներհատուկ լճացած համակարգով ու փտած տնտեսաքաղաքական հարաբերություններով, բայց, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիք։ Հիմա քաղաքական նոր պարբերաշրջանի սկիզբ է դրվում։ Ճիշտ է, մեկնարկային պայմաններն այնքան էլ լավը չեն, քանզի Հայաստանը ռեգրեսի մեջ է, բայց մեր երկրի անկախության առաջին տարիներին ավելի ծանր ժառանգությամբ (երկրաշարժ, պատերազմ, շրջափակում, փլուզված տնտեսական համակարգ և այլն) էինք մեր տեղը հաստատում աշխարհի քարտեզի վրա։ Այնպես որ պետք է շարունակել պայքարը և չհիասթափվել ժամանակավոր անհաջողություններից։

Գալիք տարին կդառնա նորի ու հնի տարանջատման տարի։ Քաղաքական մեռելներին պետք է թողնել անցյալում և առողջ հատվածների ներգրավմամբ նոր քաղաքական վերնախավով նոր օրակարգ առաջ բերել։ Քանի դեռ հանրային մթնոլորտը չի առողջացել, դժվար կլինի ՀՀ զարգացումը։

Այլասերվածություն քարոզող և բացարձակ կերպով այլասերված այս իշխանությունն առաքելություն չունի, բայց շարունակում է պետության ղեկը ձեռքում պահել՝ օգտվելով այլասերված մթնոլորտի «բարիքներից»։ Այս ամենի դեմն առնելու համար պետք է է՛լ ավելի մեծ եռանդով քանդել Հայաստանի զարգացումը խոչընդոտող արգելապատնեշները։ Սպասվում է տևական դիրքային պայքար: Չենք կասկածում, որ պետականակենտրոն ուժերն ի վերջո հաղթելու են օրվա իշխանությանը և սկիզբ են դնելու առողջ տնտեսաքաղաքական համակարգի ձևավորմանը։

7or.am

Հ.Գ.։ Հարգելի՛ ընթերցողներ, «7 օրի» խմբագրակազմը շնորհավորում է ձեզ՝ Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։ Մաղթում ենք ամենայն բարիք և հաղթանակներ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։