Լրահոս

28.12.2012 16:49


Արամ Սարգսյանը՝ Բագրատյանին. «Եղբա՛յր, բա էլ ի՞նչ ես ուզում»

Արամ Սարգսյանը՝ Բագրատյանին. «Եղբա՛յր, բա էլ ի՞նչ ես ուզում»

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է նախագահի թեկնածու առաջադրված Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, թե ինքն իշխանություն չի ուզում։

–Եղբա՛յր, բա էլ ի՞նչ ես ուզում: Ցույց տաս՝ ես Բագրատյա՞նն եմ: Հետո՞: Բոլորը լավ էլ հիշում են, թե 90-ական թվականներին ինչեր ես արել»,-հակադարձել է Ա. Սարգսյանը:
Նա փոքր է համարում նաև առաջադրված մյուս թեկնածուների, օրինակ Րաֆֆի Հովհանիսյանի կամ Պարույր Հայրիկյանի հնարավորությունները։
–Այս Հայաստանը թող ավարտվի Սերժ Սարգսյանի կառավարման ժամկետով։ Մենք պարտավոր ենք նոր Հայաստան կառուցելու,-ասել է նա՝ ընդգծելով, որ դատապարտված ենք նոր որակական փոփոխությունների։

Այս խորագրի վերջին նյութերը