Քաղաքագետ. «Ստեղծված իրավիճակի համար մեղավոր է կուսակցությունների նոմենկլատուրան»
«Ստեղծված իրավիճակի համար մեղավոր է կուսակցությունների նոմենկլատուրան, որը չկարողացավ ճանապարհ գտնել դեպի նախագահական ընտրություններ»,–այսօրվա ասուլիսին ասել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
Ըստ բանախոսի՝ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի չմասնակցելով՝ չկայացավ կուսակցական, քաղաքական համակարգը, և չօգտագործվեց երկիրն առաջ տանելու շանսը: Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումը կարող է աղետալի լինել ՀԱԿ-ի համար, բայց ողջունելի է, որ նա հեռացավ քաղաքականությունից: «Նորընտիր նախագահը պետք է օժանդակի քաղաքացիական հասարակության զարգացմանը։ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման երկրորդ շրջանում պետք է սկսի երկրի շինարարությունն ու արդիականացումը, այլ ուղի չկա: Դա նախագահի կամքի հետ կապված բան է»,–ասել է բանախոսը։