Լրահոս

28.12.2012 12:39


Գեղարքունիքի մարզպետի որդին հերքում է

Գեղարքունիքի մարզպետի որդին հերքում է

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանը հերքում է մամուլում տարածված տեղեկություններն առ այն, որ ինքն աշխատանքի չի հաճախում։

«Մամուլից այսօր տեղեկացա, որ աշխատանքի չեմ հաճախում: Ինձ համար մեծ պատիվ է աշխատել Հայաստանի օրենսդիր մարմնում և լինել պարոն Շարմազանովի խորհրդականը: Ի գիտություն նման ապատեղեկատվություն տարածողների՝ ասեմ, որ ես պարտաճանաչ հաճախում եմ աշխատանքի, և մամուլում հրապարակված նյութը որևէ առնչություն չունի իրականության հետ»,– ասված է Կ. Գրիգորյանի տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ մամուլում այսօր լուր էր տարածվել, թե խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խորհրդական Կարեն Գրիգորյանը՝  Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդին, պաշտոնի ստանձնումից ի վեր  երբևէ աշխատանքի չի գնացել:

Այս խորագրի վերջին նյութերը