Ա. Ռուստամյան. «Հրանտ Մարգարյանը պարբերաբար հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ»
2012թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ նախագահ ՍերժՍարգսյանի հետ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ՀրանտՄարգարյանի և Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ ԱրմենՌուստամյանի հանդիպումից հետո ՀՅԴ–ն հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով նախ այդ հանդիպման մասին և հետո նշելով, որ կողմերըորոշելենշարունակելխորհրդակցությունները: Այսօր ՀՅԴ–ի հրավիրված ասուլիսում «7օր»–ը հետաքրքրվել է՝ դրանից հետո Սերժ Սարգսյանի հետ այլ հանդիպումներ եղե՞լ են։ Արմեն Ռուստամյանը պատասխանել է, որ ոչ։
–Մենք նաև այս ընտրությունների ընթացքում կհետևենք հայտարարություններին, դրանից էլ կերևա որքանո՞վ տեղ կա շարունակելու մեր քննարկումները և հնարավոր պայմանավորվածություններ ձեռք բերել իրավիճակի փոփոխության հետ կապված՝ մե՛ր լուծումներն ընդունելու առումով։ Բայց մինչև հիմա այլևս տեղի չի ունեցել հանդիպում,–ասել է Արմեն Ռուստամյանը։
Նա նաև ընդգծել է, որ երբ հրապարակ բերեցին յոթ կետանոց հիմնադրույթները, ինքը բառացիորեն ասել է, որ պատրաստ են հանդիպել նաև ՀՀ նախագահի, ՀՀԿ–ականների և կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերի հետ։ Ռուստամյանը զարմացել է, թե ի՞նչն էր այդ հանդիպման առումով զարմանալի։
Զարմանալին այն էր, որ ներքաղաքական զարգացումների և միասնական ճակատով իշխանության դեմ հանդես գալու պատրաստակամության մասին ՀՅԴ հայտարարությունների ֆոնին հանդիպում կայացավ իշխանության հետ։ Ավելին՝ հայտարարվեց, որ այդ հանդիպումները շարունակական են լինելու։ Եվ դա այն դեպքում, եր ՀՅԴ պլատֆորմի սկզբունքային կետերը Սերժ Սարգսյանը չէր ընդունել։ Ահա դա՛ է ոչ միայն զարմանալի, այլ նաև տարակուսելի։Իսկ այն, որ Սերժ Սարգսյանն այլևս չի հանդիպել ՀՅԴ–ի հետ (չհաշված ՀՀԿ համագումարում հպանցիկ հանդիպումը), տրամաբանական է, քանզի ՀՅԴ պլատֆորմը Սարգսյանին չի հետաքրքրել երբեք։ Այդ հանդիպումն այլ նպատակով էր և Սարգսյանն ստացավ իր ուզածը։
Ըստ ամենայնի՝ ՀՅԴ պլատֆորմը երկրորդական նշանակություն ուներ նաև ՀՅԴ ղեկավարության համար և Սերժ Սարգսյանի հետ հանդիպման PR–ն անելով՝ նրանք էլ իրենց ուզածը ստացել են։ Այնպես, որ կողմերն այլևս քննարկելու թեմա չունեն. ամենքն իրենը ստացել է։
Ստորև ձեզ ենք ներկայացնում Արմեն Ռուստմյանի հետ մեր կարճատև զրույցը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման թեմայի շուրջ.
–Բայց օրերը չեն պրծել, հո դրանով չավարտվե՞ց ամեն ինչ, առջևում դեռ այնքա՜ն կյանք կա։ Ժամկե՞տ էր դրված, ի՞նչ է։ Հանդիպումները կշարունակվեն, խնդիր չկա,–վստահեցրել է Ռուստամյանը։
–Իսկ մինչ այդ, Սերժ Սարգսյանի հետ ե՞րբ են հանդիպումներ եղել և ի՞նչ ձևաչափով։
–Չեմ հիշում հիմա ես, ժամանակացույց չեմ պահում։
–Բայց պարբերաբար հանդիպե՛լ եք։
–Հրանտ Մարգարյանն այո՛, պարբերաբար հանդիպել է նրա հետ։
–Ինչո՞ւ յուրաքանչյուր այդ հանդիպումից հետո հաղորդագրությունչի տարածել ՀՅԴ–ն։ Ինչո՞ւ հենց այս վերջին հանդիպումից հետո տարածվեց։
–Ո՛չ եղել է։ Ինձ բազմիցս հարցրել են՝ հանդիպումներ լինո՞ւմ են։ Ասել եմ, այո՛, և բացատրել եմ, որ դա միշտ էլ եղել է։
–Խոսքը ոչ թե հարցնելուց հետո ասելու մասին է, այլ պաշտոնապես հաղորդագրություն տարածելու։ Ինչո՞ւ նախորդ անգամների դեպքում չի եղել դրանց արդյունքները ներկայացնող հայտարարություն։
–Հիմա էլ, որ տարածել ենք, ասում ենք՝ ինչի՞ եք տարածել։
–Դուք հարցը մի շեղեք։ Ինչո՞ւ մյուս հանդիպումներից հետո չեք տարածել հաղորդագրություն։
–Որովհետև այս հանդիպումը պարզ տրամաբանության մեջ էր. յոթ կետերի հետ կապված հանդիպումների շարք, և ամեն մի հանդիպումից հետո մենք կատարել ենք համապատասխան հայտարարություն։ Բոլո՛ր հանդիպումները հրապարակել ենք, նաև այս հանդիպումն ենք հրապարակել։ ԲՀԿ–ի հետ հանդիպել ենք, հրապարակե՛լ ենք, ՕԵԿ–ի հետ հանդիպել ենք, հրապարակե՛լ ենք...
–Ես նախագահի հետ հանդիպումներից հետո չտարածած հաղորդագրությունների մասին եմ հարցնում։
–Մենք այս հանդիպումների շարքի մեջ ենք դիտել նախագահի հետ հանդիպումը։
–Դրա համար էլ տարածել եք։
–Այո՛։
–Գտաք պատասխանը։
–Չգտանք։ Ես դրա մասին ասել եմ հենց առաջին օրվանից։ Ասել եմ՝ հանդիպելու ենք բոլորի հետ և ամեն հանդիպումից հետո հրապարակային ներկայացնելու ենք հանդիպման արդյունքների մասին։ Դա էլ արել ենք։ Ինչի՞ մասին է խոսքը,–պատասխանել է Ա. Ռուստամյանը։
«7օր»–ը նրանից հետարքրվել է նաև, թե ինչո՞ւ նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու և որևէ մեկին չսատարելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությունից հետո ՀՅԴ–ն դադարեցրեց յոթ կետանոց հիմնադրույթների շուրջ նախաձեռնած խորհրդակցությունները։ Ռուստամյանը պնդել է, ոչ չեն դադարեցրել, այլ դրանից հետո ամփոփելու համար՝ հնարավո՞ր է միացյալ թեկնածուի շուրջ բանակցությունները շարունակելը, վերջանական, ամփոփիչ խորհրդակցություններ են ունեցել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։
–Պատկերն արդեն պարզ էր, դժբախտաբար, որովհետև ոմանք արդեն քայլ էին կատարել հրապարակային և փաստի առաջ էինք կանգնել։ Այդ ֆոնի վրա այդուամենայնիվ մենք փորձեցինք մի վերջին անգամ ճշտել հնարավորությունը հասնելու ինչ–որ համաձայնության։ Դժբախտաբար դա հնավոր չեղավ անել և այդ մասին մենք ներակացրել ենք Գերագույն ժողովին,–ասել է Ռուստամյանը։
Ա. Ռուստամյան. «Հրանտ Մարգարյանը պարբերաբար հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ»
2012թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հանդիպումից հետո ՀՅԴ–ն հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով նախ այդ հանդիպման մասին և հետո նշելով, որ կողմերը որոշել են շարունակել խորհրդակցությունները: Այսօր ՀՅԴ–ի հրավիրված ասուլիսում «7օր»–ը հետաքրքրվել է՝ դրանից հետո Սերժ Սարգսյանի հետ այլ հանդիպումներ եղե՞լ են։ Արմեն Ռուստամյանը պատասխանել է, որ ոչ։
–Մենք նաև այս ընտրությունների ընթացքում կհետևենք հայտարարություններին, դրանից էլ կերևա որքանո՞վ տեղ կա շարունակելու մեր քննարկումները և հնարավոր պայմանավորվածություններ ձեռք բերել իրավիճակի փոփոխության հետ կապված՝ մե՛ր լուծումներն ընդունելու առումով։ Բայց մինչև հիմա այլևս տեղի չի ունեցել հանդիպում,–ասել է Արմեն Ռուստամյանը։
Նա նաև ընդգծել է, որ երբ հրապարակ բերեցին յոթ կետանոց հիմնադրույթները, ինքը բառացիորեն ասել է, որ պատրաստ են հանդիպել նաև ՀՀ նախագահի, ՀՀԿ–ականների և կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերի հետ։ Ռուստամյանը զարմացել է, թե ի՞նչն էր այդ հանդիպման առումով զարմանալի։
Զարմանալին այն էր, որ ներքաղաքական զարգացումների և միասնական ճակատով իշխանության դեմ հանդես գալու պատրաստակամության մասին ՀՅԴ հայտարարությունների ֆոնին հանդիպում կայացավ իշխանության հետ։ Ավելին՝ հայտարարվեց, որ այդ հանդիպումները շարունակական են լինելու։ Եվ դա այն դեպքում, եր ՀՅԴ պլատֆորմի սկզբունքային կետերը Սերժ Սարգսյանը չէր ընդունել։ Ահա դա՛ է ոչ միայն զարմանալի, այլ նաև տարակուսելի։ Իսկ այն, որ Սերժ Սարգսյանն այլևս չի հանդիպել ՀՅԴ–ի հետ (չհաշված ՀՀԿ համագումարում հպանցիկ հանդիպումը), տրամաբանական է, քանզի ՀՅԴ պլատֆորմը Սարգսյանին չի հետաքրքրել երբեք։ Այդ հանդիպումն այլ նպատակով էր և Սարգսյանն ստացավ իր ուզածը։
Ըստ ամենայնի՝ ՀՅԴ պլատֆորմը երկրորդական նշանակություն ուներ նաև ՀՅԴ ղեկավարության համար և Սերժ Սարգսյանի հետ հանդիպման PR–ն անելով՝ նրանք էլ իրենց ուզածը ստացել են։ Այնպես, որ կողմերն այլևս քննարկելու թեմա չունեն. ամենքն իրենը ստացել է։
Ստորև ձեզ ենք ներկայացնում Արմեն Ռուստմյանի հետ մեր կարճատև զրույցը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման թեմայի շուրջ.
–Բայց օրերը չեն պրծել, հո դրանով չավարտվե՞ց ամեն ինչ, առջևում դեռ այնքա՜ն կյանք կա։ Ժամկե՞տ էր դրված, ի՞նչ է։ Հանդիպումները կշարունակվեն, խնդիր չկա,–վստահեցրել է Ռուստամյանը։
–Իսկ մինչ այդ, Սերժ Սարգսյանի հետ ե՞րբ են հանդիպումներ եղել և ի՞նչ ձևաչափով։
–Չեմ հիշում հիմա ես, ժամանակացույց չեմ պահում։
–Բայց պարբերաբար հանդիպե՛լ եք։
–Հրանտ Մարգարյանն այո՛, պարբերաբար հանդիպել է նրա հետ։
–Ինչո՞ւ յուրաքանչյուր այդ հանդիպումից հետո հաղորդագրություն չի տարածել ՀՅԴ–ն։ Ինչո՞ւ հենց այս վերջին հանդիպումից հետո տարածվեց։
–Ո՛չ եղել է։ Ինձ բազմիցս հարցրել են՝ հանդիպումներ լինո՞ւմ են։ Ասել եմ, այո՛, և բացատրել եմ, որ դա միշտ էլ եղել է։
–Խոսքը ոչ թե հարցնելուց հետո ասելու մասին է, այլ պաշտոնապես հաղորդագրություն տարածելու։ Ինչո՞ւ նախորդ անգամների դեպքում չի եղել դրանց արդյունքները ներկայացնող հայտարարություն։
–Հիմա էլ, որ տարածել ենք, ասում ենք՝ ինչի՞ եք տարածել։
–Դուք հարցը մի շեղեք։ Ինչո՞ւ մյուս հանդիպումներից հետո չեք տարածել հաղորդագրություն։
–Որովհետև այս հանդիպումը պարզ տրամաբանության մեջ էր. յոթ կետերի հետ կապված հանդիպումների շարք, և ամեն մի հանդիպումից հետո մենք կատարել ենք համապատասխան հայտարարություն։ Բոլո՛ր հանդիպումները հրապարակել ենք, նաև այս հանդիպումն ենք հրապարակել։ ԲՀԿ–ի հետ հանդիպել ենք, հրապարակե՛լ ենք, ՕԵԿ–ի հետ հանդիպել ենք, հրապարակե՛լ ենք...
–Ես նախագահի հետ հանդիպումներից հետո չտարածած հաղորդագրությունների մասին եմ հարցնում։
–Մենք այս հանդիպումների շարքի մեջ ենք դիտել նախագահի հետ հանդիպումը։
–Դրա համար էլ տարածել եք։
–Այո՛։
–Գտաք պատասխանը։
–Չգտանք։ Ես դրա մասին ասել եմ հենց առաջին օրվանից։ Ասել եմ՝ հանդիպելու ենք բոլորի հետ և ամեն հանդիպումից հետո հրապարակային ներկայացնելու ենք հանդիպման արդյունքների մասին։ Դա էլ արել ենք։ Ինչի՞ մասին է խոսքը,–պատասխանել է Ա. Ռուստամյանը։
«7օր»–ը նրանից հետարքրվել է նաև, թե ինչո՞ւ նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու և որևէ մեկին չսատարելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությունից հետո ՀՅԴ–ն դադարեցրեց յոթ կետանոց հիմնադրույթների շուրջ նախաձեռնած խորհրդակցությունները։ Ռուստամյանը պնդել է, ոչ չեն դադարեցրել, այլ դրանից հետո ամփոփելու համար՝ հնարավո՞ր է միացյալ թեկնածուի շուրջ բանակցությունները շարունակելը, վերջանական, ամփոփիչ խորհրդակցություններ են ունեցել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։
–Պատկերն արդեն պարզ էր, դժբախտաբար, որովհետև ոմանք արդեն քայլ էին կատարել հրապարակային և փաստի առաջ էինք կանգնել։ Այդ ֆոնի վրա այդուամենայնիվ մենք փորձեցինք մի վերջին անգամ ճշտել հնարավորությունը հասնելու ինչ–որ համաձայնության։ Դժբախտաբար դա հնավոր չեղավ անել և այդ մասին մենք ներակացրել ենք Գերագույն ժողովին,–ասել է Ռուստամյանը։
Արեգնազ Մանուկյան