Քաղաքական

26.12.2012 13:25


ՀՅԴ–ն թեկնածու չի առաջադրի

ՀՅԴ–ն թեկնածու չի առաջադրի

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն ժողովը երեկ որոշել է առաջաիկա նախագահական ընտրություններում թեկնածու չառաջդրել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ներկայացնելով Գերագույն ժողովի ընդունած հայտարարությունը։

Բացի այս, նաև որոշվել է.

  1. Բացառելով իշխանության թեկնածուին աջակցելը՝ լիազորել ԳՄ–ին հետևել նախընտրական գործընթացներին և ի հարկին կոմնորոշել ՀՅԴ կազմակերպական կառույցին և համակիրներին։
  2. Քաղաքական բոլոր միջոցներով առաջիկայում ևս հետամուտ լինել կուսակցության ներկայացրած յոթ կետանոց օրակարգի իրականացմանը։

ՀՅԴ կազմակերպական կառույցին և համակիրներին կողմնորոշել ասելով՝ ՀՅԴ–ն ցանկացած տարբերակ ենթարդում է՝ գնալ ընտրությունների և բոլորին դեմ քվեարկել կամ կոնկրետ թեկնածուներից որևէ մեկի օգտին իրենց ձայնը տալ և այլն։

Հայտարարությունում նաև ասվում է, որ ՀՅԴ–ն նախաձեռնել էր քաղաքական պլատֆորմ ստեղծելու և միասնական թեկնածուով հանդես գալու գործընթաց։

«Սակայն, համախմբումը այս կամ այն կոնկրետ թեկնածուով պայմանավորելու կանխակալ մոտեցումները թույլ չտվեցին տրամաբանական ավարտին հասցնել միասնական օրակարգով նախագահական ընտրությունների գնալու ջանքերը»։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօրվա ասուլիսում ընդգծել է, որ սա չի նշանակում, թե ՀՅԴ–ի քաղաքական գործունեությունը չի դանդաղելու, հակառակը ավելի նոր երանգ է ստանալու, և ՀՅԴ–ն մի կողմ չի քաշվելու, այլ ավելի անաչառ ու օբյեկտիվ հետևելու է գործընթացին։

Իսկ թե ինչո՞ւ պարզապես չեն որոշել բոյկոտել ընտրությունները, Աղվան Վարդանյանը ընդգծել է. այդպիսով չէինք ցանկանում վերջնականապես վարկաբեկել ընտրության ինստիտուտը։

ՀՅԴ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն էլ հայտարարել է, որ միասնական օրակարգով պլատֆորմ չհաջողվեց ձևավորել, քանի որ համոզում և անկեղծություն չտեսան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը