Լրահոս

25.12.2012 21:12


ՕԵԿ–ի նախընտրական շտաբի ղեկավար է նշանակվել Խաչիկ Հարությունյանը

ՕԵԿ–ի նախընտրական շտաբի ղեկավար է նշանակվել Խաչիկ Հարությունյանը

Այսօր, տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության նորընտիր վարչության անդրանիկ նիստը կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: 
Վարչությունը որոշել է 2013թ. նախագահական ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցության մասնակցությունն ապահովելու և աշխատանքները կազմակերպելու համար նախընտրական շտաբի ղեկավար ընտրել Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանին: 
Վարչությունը լսել է ՕԵԿ տարածքային մարմինների հաշվետվությունները կուսակցության կառույցների աշխատանքների մասին:
Նիստում անդրադարձ է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակի:

Այս խորագրի վերջին նյութերը