Լրահոս

24.12.2012 13:53

Բագրատյանի համագումարին ՀՀՇ–ն ներկա չէ. նախկին վարչապետի թեկնածությունն առաջադրվեց

Բագրատյանի համագումարին ՀՀՇ–ն ներկա չէ. նախկին վարչապետի թեկնածությունն առաջադրվեց

Քիչ առաջ մեկնարկել է Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցության 9-րդ արտահերթ համագումարը։ Այդ կուսակցության անդամ Վարդան Մարգարյանը Հրանտ Բագրատյանի թեկնածությունն առաջադրել է 2013թ. նախագահական ընտրություններում:

Ի դեպ, ՀՀՇ–ականները համագումարին ներկա չեն, թեև Բագրատյանը լրագրողներին ասել է, որ հրավիրել են ՀԱԿ–ի ներկայիս և նախկին բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին, այդ թվում և Լևոն Տեր–Պետրոսյանին։ Բագրատյանի համագումարին մասնակցել են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը։
Հիշեցնենք, որ չորս օր առաջ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր՝ այս համագումարի օրակարգում, այո, կա իրեն որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու հարց։
«Գտնում եմ, որ առաջիկա ընտրություններում ազատական գաղափարախոսությամբ թեկնածուի ներկայությունը պարտադիր է։ Միաժամանակ տեղյակ եմ պահում, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ապա ես ի վերջո կհանեմ թեկնածությունս (եթե առաջադրված լինեմ)։ Խնդրում եմ նկատի ունենալ, որ ես ՀԱԿ կողմից չեմ առաջադրվում։ Ավելին, այս ընթացքում ես միառժամանակ դադարեցնում եմ ակտիվ համագործակցությունս ՀԱԿ քաղաքական խորհրդի հետ՝ նրանցից որևիցե մեկին կաշկանդած չլինելու համար»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։