Մի զարմացեք, երբ վարչախմբի որոշ մանր ներկայացուցիչներ (Աշոտյան, Ավագյան, Շարմազանով և այլն) ձեռնամուխ են լինում գործող իշխանությունների «անխնա» պաշտպանությանը, առանց կաշկանդվելու բացահայտ ստում են, փորձում են ծածկել ու արդարացնել բոլորին հայտնի հանցագործությունները՝ իրենց անխուսափելիորեն դարձնելով հասարակական քննադատության թիրախ:
Իմացեք մեկ բան. նրանք հոյակապ գիտեն, որ Սերժ Սարգսյանի հնգամյա կառավարման ապաշնորհությունն ու հանցավորությունը անվիճելի իրողություններ են, որ արված և չարված գործերի համար անհնար է որևէ պատասխան տալը: Եվ, քանի որ իշխանությունների նկատմամբ քննադատությունը անխուսափելի է, Սերժ Սարգսյանի սպասարկուների համար շատ կարևոր է գոնե նախագահական ընտրություններից առաջ քննադադատական ալիքը հնարավորինս շեղելու ՀՀԿ-ի թեկնածուից: Նրանք ռեժիմի զորքերի «Штрафбат» են, որ ժողովրդի դեմ ճակատամարտում Սերժ Սարգսայնի համար նախատեսված հարվածները միտումնավոր փորձում են վերցնել իրենց վրա:
Սակայն մեր քաղաքական «կամիկաձեները» մեկ բան հաշվի չեն առնում. ռեժիմի կողմից գործած հանցանքներն ու դրանցից առաջացած ժողովրդական հակադրությունն ու քննադատությունը այնքան շատ են, որ կհերիքեն թե՛ Աշոտանին ու Ավագյանին և թե՛ Սերժին, Սաշիկին ու Միշիկին:
Քաղաքական «կամիկաձեների» մասին

Արեգ Գևորգյան
Աղբյուրը՝ http://www.facebook.com/aregface?ref=ts&fref=ts