Քաղաքական

22.12.2012 11:49


Լևոն Տեր–Պետրոսյանն այսօր չասաց. նա առաջարկում է երկու օր էլ սպասել

Լևոն Տեր–Պետրոսյանն այսօր չասաց. նա առաջարկում է երկու օր էլ սպասել

Թեև ակնկալվում էր, որ այսօր՝ ՀՀՇ համագումարի ժամանակ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր դիրքորոշումը կհայտներ առաջիկա նախագահական ընտրություններին իր առաջադրման վերաբերյալ, սակայն նա առաջարկել է ևս մի քանի օր սպասել։ Նա իր ելույթում նախ ընդգծել է, որ հերիք չէին որոշ բաժանումները, հիմա էլ ոմանք երկիրը բաժանում են արևմտամետների և ռուսամետների, իսկ իրականում մենք ոչ արևմտամետ, ոչ էլ ռուսամետ պետք է լինենք:

–Միակողմանի դիրքորոշումը ոչ մի լավ բանի չի բերի։ Դա մի քանի բարեկամներ է առաջ բերում, բայց բերում է նաև բազմաթիվ թշնամիներ: Չպետք է լինենք հակառուս կամ հակաամերիկյան,-ասել է Լ. Տեր-Պետրոսյանը:

Իր ելույթի ավարտին էլ նա հայտարարել է՝ պետք է հիասթափեցնեմ՝ այսօր չեմ ասելու, և կատակով հավելել է, որ դիմել է բոլոր գերտերություններին և իր առաջադրվելու կապակցությամբ նրանց հավանությանն է սպասում։ 

–Մի երկու օր էլ սպասեք: Ինձ խոստացել են բոլոր գերտերությունները, որ երկու օրից կասեն։ Գլուխ են հիմա ջարդում։ Երկու օրից պատասխանը կստանաք,–եզրափակել է Տեր–Պետրոսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը