Քաղաքական

22.12.2012 10:57


Լևոն Տեր–Պետրոսյանը մասնակցել է ՀՀՇ համագումարին

Լևոն Տեր–Պետրոսյանը մասնակցել է ՀՀՇ համագումարին

Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկած Հայոց համազգային շարժման 17-րդ համագումարին, բացի ՀԱԿ անդամ կուսակցություններից, մասնակցում են նաև ԲՀԿ, «Ժառանգություն»  և ՀՅԴ կուսակցություննների ներկայացուցիչները: ՀՀՇ համագումարին ներկա չի գտնվել ՀԱԿ խմբակցությունից միայն Ստեփան Դեմիրճյանը (հիվանդության պատճառով) և Նիկոլ Փաշինյանը։ Նիստերի դահլիճն արագ լքել է «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը։

Համագումարին մասնակցում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Սպասվում է, որ նա այսօր համագումարի շրջանակներում հայտարարելու է նախագահական ընտրությունների վերաբերյալ իր դիրքորոշումը:

Այս խորագրի վերջին նյութերը