Թուրքիան որոշել է չխոչընդոտել Նաբուկոյի կառուցման աշխատանքները
Թուրքիան չի պատարաստվում խոչընդոտել այլընտրանքային Նաբուկո գազատարի կառուցման աշխատանքները, որով ադրբեջանական, հնարավոր է նաև թուրքմենական գազը, շրջանցելով Ռուսաստանը, մտնելու է Եվրոպա։ Հունիսի 17-ին Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը հայտարարել է, որ Նաբուկո նախագծի վերաբերյալ բազմիցս հետաձգված միջկառավարական համաձայնագրի ստորագրումը հունիսի վերջին կիրականանա։ Այսպիսով Անկարան ոչ թե պարզապես խրախուսել է իր տարածքով ևս մեկ գազամուղի կառուցմանը, այլև արտահայտել է իր դժգոհությունը կապված Մոսկվայի դիրքորոշման հետ, որը ինչպես գրում է "Независимая газета"-ն, խոչընդոտում է թուրքական ապրանքների արտահանմանը Ռուսաստան։ Դեռևս հունվարին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը կհրաժարվի օժանդակել Նաբուկոյի կառուցմանը, եթե Բրյուսելը չվերականգնի Եվրամիությանը Թուրքիայի անդամակացության բանակցությունները։ «Հուլիսը համաձայնագրի ստորագրման վերջնաժամկետն է»,-հայտարարել է Յիլդիզը։ Սա նշանակում է, որ Անկարայի դիրքորոշումը էապես փոխվել է։ Թուրքիան հայտարարել է, որ չնայած եվրաինտեգրման հարցում ոչինչ չի փոխվել, սակայն նա պատրաստ է ընդառաջել Եվրամիությանը, որը ձգտում է թուլացնել իր կախվածությունը Ռուսաստանից։ «Անկարան ձգտում է պատժել Ռուսաստանին»,- գրում է պարբերականը։ Վերջին 1.5 տարում թուրք գործարարները ոչ մեկ անգամ դժգոհել են, որ Մոսկվան խոչընդոտում է նրանց ապրանքների մուտքը ռուսական շուկա։ Սակայն ռուս փորձագետները գտնում են, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության անկումը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով։ «2К Աուդիտ-Գործարար խորհրդատվություն» ընկերության տնօրեն Ալեկսանդր Շտոկի կարծիքով Թուրքիան Ռուսաստան է արտահանում հիմնականում սպառողական ապրանք, որի պահանջարկը ճգնաժամի պատճառով զգալիորեն նվազել է։ Նրա դիտարկմամբ Նաբուկոյի կառուցմանը խոչընդոտում էր ոչ այնքան Թուրքիան, որքան նախագծի մասնակիցների միջև տարաձայնություններն ու հումքային բազայի հետ կապված դժվարությունները։

Ըստ Newsru.com-ի։