Քաղաքական

19.12.2012 13:33


ՀՀԿ–ական. «Նողկալի արարք է լսել ուրիշի խոսակցությունը»

ՀՀԿ–ական. «Նողկալի արարք է լսել ուրիշի խոսակցությունը»

ՀՀԿ–ական պատգամավոր Մանվել Բադեյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ–ական պատգամավոր Վարդան Օսկանյանի զրույցի գաղտնալսմանն ու դրա ձայնագրության տարածմանը՝ դա բնութագրել է որպես նողկալի արարք։

–Խիստ դատապարտելի է լսել ուրիշի խոսակցությունը։ Սա բարոյական նորմերի խախտում է։ Այստեղ պետական շահ չկա,–նշել է Մ. Բադեյանը՝ ընդգծելով, որ ԱԱԾ-ն իրավունք ունի գաղտնալսել դատարանի թույլտվությամբ միայն:

Նա կարծում է, որ այդ գաղտնալսման կազմակերպիչն այդպիսով ցանկացել է վարկաբեկել իշխանությանը և պետք է գտնել դրա հեղինակին։

Ասուլիսի մեկ այլ բանախոս, ԲՀԿ–ական Լյովա Խաչատրյանն էլ ընդգծել է, որ սա մնացած բոլորի նկատմամբ կիրառվող նախադեպ կարող է լինել։

–Սա պետական դավաճանություն է,–հայտարարել է նա:

Ինչ վերաբերում է ԱԺ–ում էթիկայի հանձնաժողովի կազմի փոփոխությանն ու այդ հարցի քննարկմանը, ապա պատգամավորին դա դոմինո խաղն է հիշեցրել.

–Էթիկան սպանվեց ԱԺ-ում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը