Ռուբեն Հախվերդյան. «Էսի Սերժի փեսու օբյեկտն է, սուսեք, էստեղ Սերժի եղբայրն է փայ մտել»
«Այս երեք նախագահների կառավարման օրոք ինչ որ տեսավ ժողովուրդը, այդ թվում եւ ես, մի տեսակ ստացվեց այնպես, որ բոլորը գալիս են կողոպտելու մեր ժողովրդին` բառիս բուն իմաստով: Մենք տեսնում ենք շատ նախարարների, ովքեր աշխատում են եւ կարծես թե գրպանելու քաղաքականություն չեն վարում, բայց երբ դուրս են գալիս պաշտոնից, տեսնում ես՝ մի մեծ առանձնատուն է սարքել իր համար: Ես քաղաքական դաշտում ոչ մի լավ բանի չեմ սպասում, քանի որ նույն մարդիկ են ղեկավարում: Կա ռուսական մի ասացվածք, ասում են` ի՞նչ է նշանակում перестройка: Ագռավներ են նստած լինում ծառի վրա, մեկը շատ ուժեղ հարվածում է ծառին փայտով, ագռավները իրանց տեղերը փոխում են, եւ էս մարդն ասում է՝ ну и перестроились гады»,–անդրադառնալով հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին՝ ԳԱԼԱ–ի լրագրողի հետ զրույցում նման կարծիք է հայտնել երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:
«Ես, իհարկե, ցավում եմ, որ Գագիկ Ծառուկյանն իր թեկնածությունը չդրեց, ըստ երեւույթին գլխի ընկավ, որ միեւնույն է՝ հաշվողը գիտի, թե ինչպես է հաշվում ձայները: Ես չեմ ասում, որ մի սարի լալա էլ ինքն է, հարցը այդ չէ, բայց մեզ մոտ մի տեսակ դիկտատուրան շարունակվում է»,- անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը՝ ասել է Ռուբեն Հախվերդյանը: Ըստ Հախվերդյանի` Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտը մոբիլիզացնելու խնդիր է լուծում: «Սերժ Սարգսյանը Ամերիկայում տներ ունի, ասում եմ այն, ինչ ժողովուրդն է ասում: Ես նոր եմ վերադարձել Գլենդել կոչված քաղաքից, որտեղ ահագին օբյեկտներ կան, որոնք ասում էին, թե Սերժ Սարգսյանի եղբորն է կամ իրենը»,-ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել է երգիչը: Հայաստանում արմատական, համակարգային փոփոխություններ, ըստ Ռուբեն Հախվերդյանի, չեն արձանագրվի, քանի որ Հայաստանը, ըստ նրա, սանիկա-քավորային երկիր է դարձել: «Հայաստանը սանիկա-քավորային երկիր է, որտեղ ասում են` այ, էսի Սերժի փեսու օբյեկտն է, սուսեք, էսի Սերժի եղբայրն է փայ մտել։ Էս փայ մտնելը, իրարից խլոցին դեռ կշարունակվի»,–նշել է Ռուբեն Հախվերդյանը:
Նա նախագահի ընտրությանը չի մասնակցելու, քանի որ անիմաստ է համարում: Ռուբեն Հախվերդյանը նշել է, թե ընտրությունների ելքն արդեն իսկ կանխորոշված է: