Քաղաքական

18.12.2012 16:38


Լևոն Զուրաբյանն ու Վարդան Օսկանյանը դիմել են դատախազություն

Լևոն Զուրաբյանն ու Վարդան Օսկանյանը դիմել են դատախազություն

ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Վարդան Օսկանյանը, վերջիններիս առանձնազրույցի գաղտնալսման ու տարածման փաստով, այսօր պաշտոնական գրությամբ դիմել են դատախազություն։

Դրանում, մասնավորապես, ասված է. «Առաջարկում ենք մեր զրույցի ապօրինի գաղտնալսման և սոցցանցերում տեղադրման կապակցությամբ հարուցել քրեական գործ՝ հայտնաբերել և պատժել հանցագործության պատասխանատուներին: Կից ներկայացնում ենք այդ կապակցությամբ մեր կողմից արված հայտարարությունները:

ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյան, Վարդան Օսկանյան»: 

Այս խորագրի վերջին նյութերը