Քաղաքական

18.12.2012 14:00


ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ օրինագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ օրինագիծը

Ազգային ժողովը  արտահերթ նիստում ընդունեց և հաստատեց երեկ քննարկված մի շարք օրինագծեր։ Մասնավորապես, ՀՀԿ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «ԱԺ Կանոնակարգ օրենքում էթիկայի հանձնաժողովի կանոնավորման վերաբերյալ» օրինագիծը ձայների 66 կողմ, 28 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Նախքան օրինագիծը քվեարկության դնելը ԲՀԿ-ից հայտնեցին, որ իրենք դեմ են քվեարկելու, օրինագծին, սակայն պատրաստ են քննարկումների։

Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն առաջարկող Հանրապետական պատգամավորները Էթիկայի հանձնաժողովում քաղաքական հավասարակշռություն հաստատելու համար առաջարկում են ամրագրել, որ որոշումներն ընդունելու համար անհրաժեշտ է, որպեսզի կողմ քվեարկեն ոչ իշխանական և իշխանական խմբակցությունները ներկայացնող առնվազն մեկական անդամներ:
Գործող կանոնակարգ-օրենքով, հանձնաժողովի որոշումները և եզրակացություններն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

Այս խորագրի վերջին նյութերը