Երգչուհի Շերը ամերիկյան հիթ շքերթում պատմական ռեկորդ է սահմանել
Փոփ երգչուհի Շերիլին Սարգսյանը դարձել է ամերիկյան հիթ շքերթի պատմության մեջ առաջին կատարողը, ով շքերթի առաջին հորիզոնականներն իրեն է ենթարկել վեց տասնամյակ անընդմեջ։
Նորացված «Billboard Dance/Club Play Songs» շքերթում, որը հրտարակվելու է հունվարի 20-ին, առաջին տեղն է գրավում Շերի նոր «You Haven't Seen the Last of Me» երգը։ Այս կատարումը, որը երգչուհին իրականացնում է «Բուռլեսկ» մյուզիքլում, հունվարի 16-ին «Ֆիլմում լավագույն յուրօրինակ երգ» անվանակարգում արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։
Իմանալով պատմական ռեկորդի մասին՝ Շերը «Billboard»-ին ասել է. «Որտեղի՞ց են հայտնվել վեց տասնամյակները, եթե ես ընդամենը 40 տարեկան եմ»։ Իրականում երգչուհին, ում գործունեությունը երգարվեստում սկսվել է 1960-ականներին, 2011թ. մայիսին նշելու է 65-րդ տարելիցը։
Նշենք, որ առաջին անգամ Շերն ամերիկյան շքերթը գլխավորել է 1965թ. օգոստոսի 14-ին «I Got You Babe» երգով։