Քաղաքական

15.12.2012 14:20


Աղվան Վարդանյան. «Եթե մեզ հրավիրում են՝ քաղաքավարությունից դրդված մենք այցելում ենք»

Աղվան Վարդանյան. «Եթե մեզ հրավիրում են՝ քաղաքավարությունից դրդված մենք այցելում ենք»

Այսօր ՀՀԿ արտահերթ 14-րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ասել է, որ համագումարին Դաշնակցությունը ներկայացել է քաղաքավարությունից դրդված։  «Մենք կիրթ մարդիկ ենք, նույն երկրում գործող քաղաքական ուժ ենք, եթե մեզ հրավիրում են՝ քաղաքավարությունից դրդված մենք այցելում ենք: Որքա՞ն տգեղ կլիներ, որ չգայինք»,-ասել է Ա. Վարդանյանը։

Մեկնաբանելով Tert.am-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի  հայտարարությունը, թե համագումարին հրավիրվելու են իրենց հետ համագործակցող քաղաքական ուժերը՝ ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն՝ Աղվան Վարդանյանը նշել է, թե սխալ ձևակերպում են տվել. «Մենք ընդդիմություն ենք, ընդդիմությունը չի կարող պաշտպանել իշխանության թեկնածուին: Եթե նկատի են ունեցել միևնույն դահլիճում աշխատելը, ապա հնարավոր է: Այլ համագործակցություն ես չեմ հասկանում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը