Լրահոս

19.01.2011 16:20


Տիգրան Կարապետյանը պատրաստ է «հալածվել և մեռնել»

Տիգրան Կարապետյանը պատրաստ է «հալածվել և մեռնել»

Քիչ առաջ Մատենադարանին հարակից տարածքում մեկնարկել է Տիգրան Կարապետյանի գլխավորած «Ժողովրդական» կուսակցության հանրահավաքը։ Բավական երկար ժամանակ է տևել, մինչև Տիգրան Կարապետյանը կարողացել է բարձրանալ հարթակ, քանի որ հավաքին ներկա բազմահազար մարդիկ ցանկացել են անձամբ սեղմել նրա ձեռքը, ողջագուրվել նրա հետ, նամակներ փոխանցել։ Հավաքվածները բացականչել են՝ «ԱԼՄ-ը մեր ալիքն է», «Հաղթանակ», «Տիգրան»։

Հենց սկզբից մոտենալով խոսափողին՝ Տիգրան Կարապետյանն ասել է.

-Եթե այսքան աղջիկ, տղա են հավաքվել, մեռնեմ ես ձեզ։

Նա նաև նշել է, որ բոլորը հավաքվել են՝ «ո՛չ» ասելու, և եթե մինչև փետրվարի 28-ը իշխանություններն իրենց ընդառաջ չգնան, ապա իրենք արտահերթ ընտրություններ և նոր իշխանություններ կհայտարարեն։

-Ես կայարանցի տղա եմ, պատրաստ եմ հալածվելու, մեռնելու ձեր համար,-ասել է Տիգրան Կարապետյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը