Այսօրվա ասուլիսին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը բավական զուսպ մեկնաբանել է այն հարցերը, որոնք վերաբերում էին նախագահական ընտրություններին թեկնածու չառաջդրվելուն ԲՀԿ-ի որոշմանը: Նա ասել է, որ ԲՀԿ-ն կուսակցություն է, որն ունի իր ներքին խնդիրները, իր գերակայությունները։ Նա նաև նշել է, թե «ԲՀԿ-ն ո՛չ ընդդիմություն է, ո՛չ էլ իշխանություն, այլ այլընտրանք»:
Այն հարցին, թե հնարավո՞ր է՝ նախկինում կոալիցիային անդամագրված ԲՀԿ-ն այս ընտրություններից հետո միանա իշխանությանը, նա պատասխանել է, որ ԲՀԿ-ն քայլում է իր ճանապարհով:
Նաև նշել է, որ բոլոր առաջադրվող թեկնածուներին իրենք վերաբերվում են ամենայն լրջությամբ՝ չմոռանալով ավելացնել. «Բոլորս էլ հիշում ենք օլիմպիական խաղերի օրենքը. կարևորը մասնակցությունն է»:
Գագիկ Մինասյան. «ԲՀԿ-ն այլընտրանք է»

7or.am