Լրահոս

13.12.2012 10:32


Շփման գծում կանցկացվի ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումը

Շփման գծում կանցկացվի ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումը

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Տավուշի մարզի ուղղությամբ, վաղը կանցկացվի մշտադիտարկում:
Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, նրա դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորը և Խրիստո Խրիստովը։

 Հայկական կողմից կմասնակցեն գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Եվգենի Շարովը։

Այս խորագրի վերջին նյութերը