Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախօրեին ստեղծվել է ներքաղաքական մի իրավիճակ, երբ իշխող վարչակարգի դեմ կարող է դուրս գալ միայն մեկ մարդ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Սա է դաժան իրականությունը: Բայց իրականությունը կարող է դառնալ ողբերգական, եթե Տեր-Պետրոսյանը, գիտակցելով, որ անհնար է հաղթել պետական մեքենային, որոշի, որ իր համար շռայլություն է երկրորդ անգամ պարտվել գաղափարական խորք չունեցող, համապատասխան գիտելիքներից ու հայաստանցիների համակրանքից զուրկ Սերժ Սարգսյանին: (Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը ևս չունի գաղափարական խորք, համապատասխան գիտելիքներ, բայց զուրկ չէ հայաստանցիների համակրանքից):
Ես այս սյունը գրում եմ ներքին համոզումով, որ Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները արդեն ավարտվել են: Բայց պետք է հույսը վերջինը մեռնի, հետևաբար առաջարկում եմ այս իրավիճակից դուրս գալու երկու տարբերակ:
Առաջին, ընդդիմադիր կամ այդպիսին ընկալվող ուժերն ու քաղաքական գործիչները բոյկոտում են նախագահական ընտրությունները, և Սերժ Սարգսյանը, ըստ ԿԸՀ-ի տվյալների, ստանում է ընտրողների 84 տոկոս քվեն: Միանգամից կընդվզեք՝ ինչպե՞ս է հնարավոր, անգամ համատարած կեղծիքների ու անտարբերության պայմաններում, երբ վերջին հինգ տարիներին կյանքը ավելի է վատթարացել, մարդիկ թողնում-հեռանում են երկրից, պետական մեքենան ստանում է 84 տոկոս: Հնարավոր է, քանի որ այդպես է նաև պետական մեքենան իր ժողովրդին հաղթում Ռուսաստանում, Բելառուսում կամ Ղազախստանում: Ես դեռ վերջնականապես չեմ կորցրել ամոթս ու խուսափում եմ տոտալիտար հակումներով ավտորիտար այս երկրների թվին դասել նաև Ադրբեջանը, Ուզբեկստանը կամ Տաջիկստանը:
Անշուշտ, բոյկոտի տարբերակը իդեալական չէ մի քանի առումներով: Առաջին, ընդդիմադիր կամ այդպիսին ընկալվող կուսակցությունների կամ գործիչների շարքում կլինեն այնպիսիները, որոնք համաձայնության կգան պետական մեքենայի հետ և կմասնակցեն փետրվարի 18-ի միջոցառմանը:
Երկրորդ, մեկ անգամ ընդդիմությունը բոյկոտեց 2005թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, արդյունքում՝ այն օրվա պետական մեքենան ընտրատեղամասերի ամայության պայմաններում և միջազգային հանրության ծափահարությունների ներքո գրեց այնպիսի թվեր, որ ինքն էր ուզում: Նույնը կարող է անել Սերժ Սարգսյանը: Բայց բոյկոտի իմաստը նախևառաջ ընտրությունների օրինականությունը կանխավ կասկածի տակ դնելն է:
Եթե բոյկոտը լավագույն տարբերակը չէ անհույս թվացող մյուս տարբերակների մեջ, ապա պետք է Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին առաջադրվի: Հասկանալի է, որ Տեր-Պետրոսյանը իդեալական տարբերակ չէ, քանի որ 1996թ. նա և նրա ընկերները, որոնց մեջ էին նաև Սերժ և Վազգեն Սարգսյանները, կեղծել են նախագահական ընտրությունները: Բացի այդ, հայաստանցիների մի զգալի հատվածի և Սփյուռքի համար Տեր-Պետրոսյանն ուղղակի անընդունելի մարդ է: Բայց այսօր Տեր-Պետրոսյանը միակ ընդդիմադիր քաղաքական գործիչն է, որը կարող է իր շուրջ համախմբել տասնյակ ու հարյուր հազարավոր մարդկանց: Չկա երկրորդը: Ուղղակի չկա: Ինչպես 1996թ. միակ այլընտրանքը Վազգեն Մանուկյանն էր, 1998թ.՝ Կարեն Դեմիրճյանը, 2003թ.՝ Ստեփան Դեմիրճյանը, իսկ 2008թ.՝ Տեր-Պետրոսյանը, այնպես էլ այսօր պետական մեքենայի դեմ պայքարում այդ միակ այլընտրանքը հենց Տեր-Պետրոսյանն է: Տեր-Պետրոսյանը հավանաբար չի կարող հաղթել, սակայն նրա մասնակցությունը կարող է նոր շունչ ու հույս տալ հոգեվարքի մեջ ապրող ներքաղաքական Հայաստանին ու նրա անհույս քաղաքացիների մի մասին:
Տեր-Պետրոսյանը՝ միակ այլընտրանք

Թաթուլ Հակոբյան
Աղբյուրը՝ http://civilnet.am