Ես խասյաթ ունեմ առաջինը խոսել իմ սխալների մասին՝ չսպասելով ուրիշների ակնարկներին: Այո՛, ուրախությամբ արձանագրում եմ, որ իմ մտավախությունը առ այն, որ Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ն ստանձնելու են ընդդիմադիր ձայները շեղելու և այդպիսով Սերժիկ Սարգսյանի վերարտադրմանը նպաստելու ֆունկցիա չիրականացան: Ուրախությամբ արձանագրում եմ, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն ընդունեց արժանապատիվ ու բարոյական որոշում՝ որոշելով չառաջադրվել ու չսատարել հանցավոր վարչախմբի պարագլուխ Սերժիկ Սարգսյանին: Գագիկ Ծառուկյանի որոշումը իմ աչքում բարձրացրեց նրան ու նրա ղեկավարած կուսակցությանը, ինչը ընդունում եմ անձամբ ես՝ ունենալով նախապաշարումներ 5 տարի շարունակ հանցավոր կոալիցիայի մաս կազմող կուսակցության մասին: Արձանագրենք, որ դեռ մեկ տարի առաջ նախագահ Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը այժմ միս ու արյուն է ստանում, մեր ճանապարհին կանգնած բոլոր հնարավոր խոչընդոտներից հետո այժմ մենք պետք է առավելագույն տեմպ հավաքենք ու նախագահ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ լիակատար կոնսոլիդացիա ապահովենք Սերժիկ Սարգսյանի հանցավոր վարչախմբի դեմ մեր պայքարը լիակատար հաջողությամբ պսակելու համար: Ուստի՝ պայքար, պայքար, մինչև վերջ, Լևոն նա-խա-գահ:
ԲՀԿ-ն ընդունեց արժանապատիվ ու բարոյական որոշում
Ես խասյաթ ունեմ առաջինը խոսել իմ սխալների մասին՝ չսպասելով ուրիշների ակնարկներին: Այո՛, ուրախությամբ արձանագրում եմ, որ իմ մտավախությունը առ այն, որ Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ն ստանձնելու են ընդդիմադիր ձայները շեղելու և այդպիսով Սերժիկ Սարգսյանի վերարտադրմանը նպաստելու ֆունկցիա չիրականացան: Ուրախությամբ արձանագրում եմ, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն ընդունեց արժանապատիվ ու բարոյական որոշում՝ որոշելով չառաջադրվել ու չսատարել հանցավոր վարչախմբի պարագլուխ Սերժիկ Սարգսյանին: Գագիկ Ծառուկյանի որոշումը իմ աչքում բարձրացրեց նրան ու նրա ղեկավարած կուսակցությանը, ինչը ընդունում եմ անձամբ ես՝ ունենալով նախապաշարումներ 5 տարի շարունակ հանցավոր կոալիցիայի մաս կազմող կուսակցության մասին:
Արձանագրենք, որ դեռ մեկ տարի առաջ նախագահ Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը այժմ միս ու արյուն է ստանում, մեր ճանապարհին կանգնած բոլոր հնարավոր խոչընդոտներից հետո այժմ մենք պետք է առավելագույն տեմպ հավաքենք ու նախագահ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ լիակատար կոնսոլիդացիա ապահովենք Սերժիկ Սարգսյանի հանցավոր վարչախմբի դեմ մեր պայքարը լիակատար հաջողությամբ պսակելու համար:
Ուստի՝ պայքար, պայքար, մինչև վերջ, Լևոն նա-խա-գահ:
Կարեն Թովմասյան
http://www.facebook.com/Payqar/posts/4952404777651