Քաղաքական

12.12.2012 18:16


ՀԱԿ–ը քննարկել է ԲՀԿ–ի որոշումը

ՀԱԿ–ը քննարկել է ԲՀԿ–ի որոշումը

Հայ ազգային կոնգրեսի՝ քիչ առաջ ավարտված քաղաքական խորհրդի նիստից հետո Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարել է, որ նիստի ընթացքում քննարկվել են նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստում այսօրվա կայացրած որոշումը:

«Կոնգրեսը քննարկումներ է սկսել երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակի շուրջ, և քննարկումների արդյունքը կներկայացվի մոտ օրերս»,- նշել է Մուսինյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ քաղխորհրդի նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ կուսակցությունը սեփական թեկնածուով հանդես չի գալու ու չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին: 

Այս խորագրի վերջին նյութերը