Լրահոս

12.12.2012 14:07


«Նոյլենդ»–ի նախագիծը քաղաքաշինական խորհրդում չի քննարկվել

«Նոյլենդ»–ի նախագիծը քաղաքաշինական խորհրդում չի քննարկվել

Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասել է, որ «Նոյլենդ»–ի նախագիծը քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհրդում չի քննարկվել։ «Նոյլենդ»–ը նախատեսված է կառուցել Դալմայի այգիներին հարող տարածքում, որտեղ տեղ կգտնեն քրիստոնեական եկեղեցին, մուսուլմանական մզկիթը, բուդդայական տաճարը, հրեական սինագոգը և այգի։ Մ. Մինասյանն ասել է նաև, որ այդ նախագծից տեղյակ է միայն  Երևանի քաղաքապետարանի կայքում գրվածից՝ այն որակելով հում է և ոչ իրատեսական, որն այդպես էլ կմնա թղթի վրա:

–Նույնը եղավ նաև «Նոյան-Տապան»–ի նախագծի հետ,–նշել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը