«Սիվիլնեթ» էլ. կայքի ս/թ. դեկտեմբերի 8-ի և «Օրակարգ» օրաթերթի ս/թ. դեկտեմբերի 11-ի համարում զետեղված «Կառավարությունը շեղվել է արտաքին պարտքի սպասարկման ժամանակացույցից» հրապարակման մեջ տեղ գտած պնդումները իրականությանը չեն համապատասխանում: Արտաքին պարտքի մարումները կատարվում են վարկային պայմանագրերով սահմանված ժամանակացույցերի համաձայն: ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված էր, որ ՀՀ կառավարության արտաքին պարտքի մարմանը դեկտեմբեր ամսվա ընթացքում կուղղվեր տարեկան գումարների 35.3%-ը, որտեղ մեծ տեսակարար կշիռ է կազմում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկի մայր գումարի մարումը (19,472 մլն ԱՄՆ դոլար): Համաձայն ԱՄՀ-ի հետ կնքված պայմանագրի՝ այդ վարկի մայր գումարի մարումը նախատեսված է հենց 2012 թվականի դեկտեմբեր ամսին, և կոնկրետ ժամկետի առկայության դեպքում՝ անտրամաբանական է ժամկետից շուտ մարում կատարելը:
Համաձայն ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի ծրագրային ցուցանիշների` արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերը կազմում են 128,029.2 մլն ԱՄՆ դոլար, որից մարման գումարը կազմում է 70,993.4 մլն ԱՄՆ դոլար, տոկոսավճարները` 57,036 մլն ԱՄՆ դոլար: Ընդ որում չորրորդ եռամսյակում արտաքին պետական պարտքի սպասարկմանը կառավարությունը պետք է ուղղեր 51,208 մլն ԱՄՆ դոլար, որից մայր գումարի մարմանը` 27,777 մլն ԱՄՆ դոլար, տոկոսագումարների վճարմանը` 23,431 մլն ԱՄՆ դոլար:
2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ կառավարության արտաքին պետական պարտքի սպասարկմանն ուղղվել է 76,603.6 մլն ԱՄՆ դոլար (29,633.9 մլրդ դրամ): Նշված գումարից 43,800.7 մլն ԱՄՆ դոլար կազմել են միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկերի մարմանն ուղղված միջոցները, իսկ 32,802.9 մլն ԱՄՆ դոլար` նշված վարկերի գծով տոկոսավճարները: Դեկտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ կառավարության արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերը կկազմեն 38,139.1 մլն ԱՄՆ դոլար, որից մայր գումարի մարումները կկազմեն 25,094.6 մլն ԱՄՆ դոլար, տոկոսագումարների վճարները` 13,044.5 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ հայտնում ենք նաև, որ ՀՀ կառավարության արտաքին պետական պարտքի տոկոսագումարների վճարման գծով առկա են տնտեսումներ, որոնք պայմանավորված են 6-ամսյա ԱՄՆ դոլարի LIBOR, 6-ամսյա EURIBOR, SDR տոկոսադրույքների կանխատեսումային և 2012թ. ընթացքում փաստացի ձևավորված դրույքաչափերի տարբերությամբ, ինչպես նաև վարկային միջոցների մասհանումների թերակատարմամբ:
Ֆինանսների նախարարության պարզաբանումը
Արտաքին պարտքի մարումները կատարվում են վարկային պայմանագրերով սահմանված ժամանակացույցերի համաձայն: ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված էր, որ ՀՀ կառավարության արտաքին պարտքի մարմանը դեկտեմբեր ամսվա ընթացքում կուղղվեր տարեկան գումարների 35.3%-ը, որտեղ մեծ տեսակարար կշիռ է կազմում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկի մայր գումարի մարումը (19,472 մլն ԱՄՆ դոլար): Համաձայն ԱՄՀ-ի հետ կնքված պայմանագրի՝ այդ վարկի մայր գումարի մարումը նախատեսված է հենց 2012 թվականի դեկտեմբեր ամսին, և կոնկրետ ժամկետի առկայության դեպքում՝ անտրամաբանական է ժամկետից շուտ մարում կատարելը:
2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ կառավարության արտաքին պետական պարտքի սպասարկմանն ուղղվել է 76,603.6 մլն ԱՄՆ դոլար (29,633.9 մլրդ դրամ): Նշված գումարից 43,800.7 մլն ԱՄՆ դոլար կազմել են միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկերի մարմանն ուղղված միջոցները, իսկ 32,802.9 մլն ԱՄՆ դոլար` նշված վարկերի գծով տոկոսավճարները: Դեկտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ կառավարության արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերը կկազմեն 38,139.1 մլն ԱՄՆ դոլար, որից մայր գումարի մարումները կկազմեն 25,094.6 մլն ԱՄՆ դոլար, տոկոսագումարների վճարները` 13,044.5 մլն ԱՄՆ դոլար:
Միևնույն ժամանակ հայտնում ենք նաև, որ ՀՀ կառավարության արտաքին պետական պարտքի տոկոսագումարների վճարման գծով առկա են տնտեսումներ, որոնք պայմանավորված են 6-ամսյա ԱՄՆ դոլարի LIBOR, 6-ամսյա EURIBOR, SDR տոկոսադրույքների կանխատեսումային և 2012թ. ընթացքում փաստացի ձևավորված դրույքաչափերի տարբերությամբ, ինչպես նաև վարկային միջոցների մասհանումների թերակատարմամբ: