Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին տարեվերջյան պարգևավճարներ կտրվեն: Այս մասին ընդունվել է Կառավարության որոշման նախագիծ: Առաջիկա նիստում նախատեսվում է հաստատել հատկացումների չափերը: Որոշման նախագծի մեջ չի նշվում, թե ԱԱԾ քանի աշխատակից է ֆինանսական պարգև ստանալու, նշվում է միայն մեկ անձին տրվող գումարի չափը. բարձրագույն խմբի պաշտոնյաներին կտրվի 160 հզ. դրամ պարգևավճար, գլխավոր վարչության պետին՝ 150 հազ. դրամ և այլն, իսկ ենթասպաներին՝ 70 հազ., զինվորական կոչում չունեցող պաշտոնյաներին՝ 40 հազ. դրամ:
Զինծառայողների և վարձու աշխատակիցների պարգևավճարների տրամադրմանը ընդհանուր առմամբ կուղղվի 40 մլն դրամ:
ԱԱԾ աշխատակիցներին կտրվի 40 մլն դրամ պարգևավճար