Դեկտեմբերի 10-ին, շատ տարիներ առաջ`1948-ին, ընդունվեց մարդու իրավունքների պաշտպանության դեկլարացիան: Համարյա անհնար է պատկերացնել, որ հետպատերազմյան ստալինյան Հայաստանում այդ մասին իմացավ որևէ մեկը: 1948-ին Հայաստանում գիշերը ձերբակալում էին, ցերեկը մատնում էին, առավոտյան սկսում էին վախենալ մինչև մյուս առավոտ:
Անցան տասնամյակներ: Հայաստանում նույնպես իմացան, որ հրապուրիչ արտաքինով աշխարհը որոշել էր պաշտպանել մարդու իրավունքները 1948 թ.-ի դեկտեմբերի 10- ին:
2012-ի դեկտեմբերի 10-ին նշվող կամ հիշվող մարդու իրավունքների պաշտպանության օրը Հայաստանում ապրողների համար նույնն է, թե ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը: Ինչպես ՁԻԱՀ-ը յուրաքանչյուր հայի թվում է հեռու, անիրական ու իրեն երբևէ չսպառնացող աղետ, այնպես էլ պաշտպանվող իրավունքին հայը նայում է իր հետին խելքի խորամանկ մեծ, սև աչքերով` մտքում հաստատ իմանալով, որ իր իրավունքները պաշտպանելու է որևէ մեկը` ճակատագրով իրեն հասու կամ անհաս հեղինակություն ծանոթներից: Այստեղ սկսվում և ավարտվում է հայի իրավունքների պաշտպանության դեկլարացիան: Այն չի գրվում, չի ամրակայվում ոչ մի տեղ, այն ձեռք է բերվում կյանքի ընթացքում, կենսագրության գնով ու հյուծում է ինքնությունն ու արժանապատվությունը:
Միջին հայը`սահմանափակ ֆինանսական հնարավորություններով, սահմանափակ շփումներով, աշխարհի հետ հաղորդակցվելու սահմանափակ հնարավորություններով, հեռուստացույցով հաղորդվող ամեն ինչի հանդեպ սովորություն դարձած խանդաղատանքով, բայց հետևողականորեն փայփայվող իր անպաշտպան արժանապատվությամբ հայն է: Բայց, այնուամենայնիվ, նրանք են հասարակության զիգոտային բջիջը, նույնիսկ ավելի շատ, քան շատ բան իմացող, շատ բաների համար պայքարող, սայթաքող, ակտիվ, ցինիզմով դառնությունը ամոքող մտավորականը, մատերի վրա հաշվելու ենթակա միջին, գլուխը կախ իր գործն անող հայը: Իսկ մնացածը պայքարում են վախի դեմ: Բառ, որ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային դեկլարացիայում չկա:
Վախն իրական կամ ենթադրյալ վտանգի հանդեպ առաջացող ներքին վիճակ է: Մարդու համար ամենատհաճ վիճակներից, որից նա պատրաստ է ազատվել ցանկացած գնով` ընդհուպ մինչև վախը գրկելու ոչ միանշանակ վարքային դրսևորումը:
Հանուն վախի հաղթահարման մարդն ընդունակ է վարքային բազմազան դրսևորումների: Մարդը ժպտում է վախը թաքցնելու համար, մարդը ենթարկվում է վախին, մարդիկ միավորվում են մեծ ու փոքր խմբերի մեջ`վախի դիմաց միասին լինելու համար, մարդիկ հարձակվում են վախը քողարկելու համար, մարդիկ ստում են վախից, քվեարկում են՝ վախից դրդված, քծնում են վախից ու մեռնում են վախից…
Վախը հաղթահարելու միակ տարբերակը չվախենալն է: Վախենալուց մինչև չվախենալ իրականում կարճ քայլ է, բայց մադիկ նախընտրում են լավագույն դեպքում մի մեծ պտույտ անել՝ չվախենալու երանությանը հասնելու համար:
Վախի կրիտիկական կետը այն պահն է, երբ մարդիկ զանգվածաբար սկսում են արհամարհել իրենք իրենց, այնպես, ինչպես կարելի է անել միայն վատ օտարին: Երբ ցանկացած դրսևորման ու տեսքի պաշտպան ունենալու ձգտումը դառնում է տենդագին ու սևեռուն:
Ամեն անգամ, երբ մեկնարկում է նախընտրական տենդը, ու արենան տրամադրվում է ժամանակի հզորագույն ոչնչություններին, որոնք կարող են ասել ցանկացած բան, արտասանել ցանկացած տեքստ, զրպարտել ցանկացած մարդու, քծնել ցանկացած ոչնչության, խեղաթյուրել ցանկացած իրականություն ու սեփական տեսանելիությունը հասցնել զրոյի` հասկանալի է դառնում, որ ՎԱԽԸ նշում է իր հերթական հոբելյանը…
Վախը դրդում է ելք գտնել, դառնում է մարդկանց կենսագրության մեծ ու փոքր պարբերությունների գլխավոր մոտիվացիան:
Անպաշտպան լինելու վախից սկսվում է ժողովրդի միգրացիան, անպաշտպան լինելու վախից համալրվում են քաղաքական կուսակցությունները: Այստեղ ժամանակավորապես նահանջում է վախը, որովհետև թվացյալ միասնությունը ստեղծում է համախոհության, զինակցության խաբկանք, ու վախը նահանջում է` ժամանակավոր պաշտպանվածության զգացում հաղորդելով մարդուն: Սա վախի ժամանակավոր ցավազրկման էֆեկտն է:
Անպաշտպանությունից ծնված վախի զգացումից ծաղկում է քծնանքը: Ինքնասապանության տանող քծնանքը խախտում է ապրելու համար ամեն ինչի պատրաստ լինելու տրամաբանությունը: Մարդը պատրաստ է հոգեպես ինքնասպան լինելու` փրկելու համար իր ֆիզիկական տարբեր աստիճանի բարեկեցությունը: Մարդը վստահ չէ նաև այդ ֆիզիկական բարեկեցությանը, բայց գոնե առաջիկա օրերին, ամիսներին, լավագույն դեպքում` տարիներին դա երաշխավորված է:
Մարդը վաճառում է կենսագրությունը: Տարիների ընթացքում խորհրդային, հետխորհրդային, անկախության, հետանկախության, նույնիսկ պատերազմական տարիներին վաստակած կենսագրությունը: Մարդը հաղթահարում է ՎԱԽԸ: Այն արթնանում է ամեն բացվող օրվա հետ ու մի քանի ժամով նահանջում գիշերը, եթե, իհարկե, չի վերածվում գիշերային մղձավանջի:
Արժանապատվությունն է վախի դիմակայման ամենալուրջ պատվաստը: Նրբությունն այն է, որ արժանապատվությունը մի օրում, միանգամից չի կարելի փորձել վերականգնել. այն փլուզվում է մեկ օրում ու վերականգնվում սարսափելի դանդաղ: Այն դրվածք է, որի դեմ նույնիսկ կատաղած շները սանձահարվում են: Ոչ մի անտեր շուն իրականում չգիտի, որ ինքն անտեր է: Նա իր անտերությունն զգում է, երբ անցորդը սկսում է սարսափել շան անտերությունից ու անտերությամբ պայմանավորված անկանխատեսելիությունից: Անցորդի արժանապատիվ պահվածքը նույնիսկ անտեր շներին զսպում է, որովհետև նրանք չեն գիտակցում անտեր շան կարգավիճակով պայմանավորված իրենց կատաղությունն ու անկանխատեսելիությունը: Նույնիսկ կատաղած, անտեր շներին չի կարելի քծնել` հանուն սեփական անվտանգության: Արժանապատվության դրվածքը շփման առաջին իսկ պահից գծում է մի հոծ գիծ, որից այն կողմ մարդն անձեռնմխելի է: Այդ գիծը գծում է ինքը` մարդը`թույլ չտալով, որ իրեն դիմեն «դու»-ով և անունով պաշտոնական հանդիպումների ժամանակ, թույլ չտալով, որ իր ուսին խփելով խոսեն, հայհոյեն, բղավեն, ու ինքը ժպտա այլընտրանք չունեցող հեզությամբ, հեզություն, որ բերում, ընդհուպ մոտեցնում է անասունի կարգավիճակի: Հետո ինչ, որ անասունն էլ երբեմն սմբակներին ազատություն է տալիս… Բայց քանի մտրակ է հանդուրժում այն ապիկար տիրոջից, որին կերակրում է` նախապես իմանալով վերջում մորթված լինելու մասին:
Վախի մեջ երկարատև ապրելու ընթացքում մարդը սովորում է համի, հոտի, գույնի բացակայությանը: Այն նույնիսկ դառնում է անհրաժեշտ, որովհետև վախը հաղթահարելուն է ուղղված մարդու ողջ կենսագործունեությունը: Առանց վախի հաղթահարման առաջանում է դատարկ տարածություն: Օրը դառնում է անպետք:
Իսկ հաջողված քծնանքը դառնում է օրվա ավար` վախի դեմ մղած ճակատամարտից տուն բերած ավար: Այդ ավարը վտանգավոր է ինչպես Մենդելեևի կապույտ կանաչ սիրուն աղյուսակում Hg-ն`սնդիկը, որի գոլորշին մահացու է, սարսափելի մահացու…
Մյուս ազգերի մեջ քծնանքի հետևողական ուսումնասիրություն չունեմ, բայց մերոնք վերջերս քծնելուց հետո, անմիջապես հետո, ընդ որում՝ մի կեցվածք են ընդունում, թե իբր «հա, հենց տենց, չեմ վախենում, քծնում եմ, հերիք էղավ, տենց եմ ուզում, տենց եմ ասում»: Սա վախն ու քծնանքի զզվանքն ու ամոթը համաժամանակյա հաղթահարելու հնարամիտ միջոց է: Քծնելու այս տեսակը ձևավորվեց հետհեղափոխական շրջանում, երբ հոխորտալը դարձավ սիրված տեմբր:
Հոգեբանության մեջ ընդունված դատողություն է` մարդու բոլոր վախերը պայմանավորված են մահվան վախով: Նախքան մահվան վախը կա երևի կյանքի վախը և դեռ ապացուցված չէ, որն է ավելի ճնշող` մահվան, թե կյանքի վախը: Վախով ապրող մարդկանց մեծ մասը մահից վախենում է նույնքան, որքան կյանքից: Ամենաանիմաստ կյանքերից մեկը:
Քնելուց առաջ թեքվե՛ք ձեր վախի վրա, գրկե՛ք նրան, հանգստացրե՛ք, համոզե՛ք չտանջել ձեզ, չստիպել աններելին, խնդրե՛ք նահանջել, գտնել այլընտրանքը` թեկուզ դրանից նվազեն պլաստիկ քարտերի քանակը ձեր նորագույն դրամապանակում: Չէ որ, երբ դուք հայտնվում եք էկրաններին կամ անցնում եք քաղաքով, ձեր հետևից այն միջին հայը, որ գլուխը կախ շրջանցել է վախը` ոչնչացնում է ձեզ մեր հինավուրց, ճկուն ու բարբարոս հայերենով: Կասեք՝ «ձեզ համար մե՞կ է»: Ոչ ոք չի հավատա:
Ասում են մինչև աշխարհի վերջը քիչ օր է մնացել, ես չեմ հավատում: Բայց ինչ իմանաս: Չե՞ք ուզում փորձել մի քանի օր ապրել առանց վախի: Միգուցե մեծագու՞յն հաճույք է:
Վախը

Վախն անգույն է, անհոտ, համ չունի` չհաշված վախից բերանի խոռոչում առաջացող չորությունը:

Լուսինե Հովհաննիսյան
Աղբյուրը՝ zham.am