Զոյա Թադեւոսյան. «Գործող նախագահը կարող է ֆավորիտ լինել նեղ միջավայրում, բայց ոչ ողջ հասարակության համար»
Այսօրվա ասուլիսին «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Զոյա Թադեւոսյանն ասել է, որ երկրի նախագահը պետք է լինի բանիմաց, գրագետ, քաղաքական որոշակի գործընթացներում կոփված, հեղինակություն ունեցող գործիչ, որ խոսքը պետք է լինի միարժեք. «Հաճախ նախագահի անձը դառնում է օրինակ` երիտասարդության, մատաղ սերնդի համար: Ես չունեմ այդ օրինակը վերջին երկու նախագահի օրինակով: Ես չեմ ուզում նախագահի բերանից հնչի` պտի, որտև, խնդռնեմ բառերը»:
Անդրադառնալով առաջադրված թեկնածուներին` Զոյա Թադեւոսյանն ասաց, որ որոշները քաղաքական խաղի մեջ են մտել, իսկ որոշներն էլ փորձում են ինքնահաստատվել: Հակադարձելով ՀՀԿ-ականների այն գնահատականին, թե Սերժ Սարգսյանը ֆավորիտ է, նա նկատեց. «Երբ ՀՀԿ-ն խոսում է միակ թեկնածուի մասին՝ որպես ֆավորիտ, դա ցույց է տալիս, որ այդ ուժն ավտորիտար օլիգարխիկ ուժ է: Ժողովրդավարությունը չպետք է անձնավորել, այն չպետք է տեսնել մեկ անձի մեջ: Գործող նախագահը կարող է ֆավորիտ լինել նեղ միջավայրում, բայց ոչ ողջ հասարակության համար: Աղքատությունը 35 տոկոս է կազմում, և գոնե 35 տոկոսի համար նա ֆավորիտ չի կարող լինել: Նա քննադատվել է նաև արտաքին քաղաքականության համար: Այս ամենը հաշվի առնելով՝ հասկանում ենք, որ նրան ֆավորիտ են համարում միայն ՀՀԿ-ականները»: