Լրահոս

12.12.2012 11:57


Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարները կայցելեն Հայաստան

Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարները կայցելեն Հայաստան

Ս/թ. դեկտեմբերի 13-14-ը Հայաստան են այցելելու Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ Ռադոսլավ Սիկորսկին, Կարլ Բիլդտը և Նիկոլայ Մլադենովը:

Այցի ընթացքում Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախարարները կհանդիպեն նաև ՀՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Տեղի կունենան Հայաստանի և Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Այցի ընթացքում կքննարկվեն Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ վիճակը, Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության խթանման հեռանկարները, և կուրվագծվեն առաջիկա անելիքները` 2013թ. Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ:

Այս խորագրի վերջին նյութերը