Լրահոս

12.12.2012 11:30


Այսօր ՄԱԿ ԱԽ–ը կքննարկի ԿԺԴՀ-ի կողմից արբանյակ կրող հրթիռի արձակումը

Այսօր ՄԱԿ ԱԽ–ը կքննարկի ԿԺԴՀ-ի կողմից արբանյակ կրող հրթիռի արձակումը

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր կքննարկի ԿԺԴՀ-ի կողմից արբանյակ կրող հրթիռի արձակումը: 

Հյուսիսկորեական հրաձգարանից այսօր՝ մոտավորապես ժամը 09:49-ին, արձակվել է «Ինհա-3» կրիչ հրթիռը՝ «Կվանմյոնսոն-3» արբանյակով: Ըստ տեղեկատվական գործակալության տվյալների՝ տիեզերական սարքը բարեհաջող դուրս է բերվել ուղեծիր: ԱՄՆ-ի, Կանադայի և նրանց դաշնակիցների կարծիքով՝ արբանյակ արձակելու անվան տակ Հյուսիսային Կորեան մեծ հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկումներ է անցկացնում: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1874 բանաձևը, որն ընդունվել է 2009թ. հունիսին, պահանջում է, որ «ԿԺԴՀ-ն ոչ մի նոր միջուկային փորձարկում  չանցկացնի և ուղեծիր դուրս չգա բալիստիկ հրթիռների տեխնոլոգիայի օգտագործմամբ»: Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է այսօր ԿԺԴՀ-ի կողմից իրականացված հրթիռի արձակումը՝ այն որակելով որպես «սադրանքի գործողություն»։

Այս խորագրի վերջին նյութերը