Այսօր հրավիրված ասուլիսում էպոսագետ Վարդան Սեդրակյանը ոչ միայն համոզմունք է հայտնել, որ հաղթելու է առաջիկա նախագահական ընտրություններում, այլ հայտարարել է, որ ստանալու է ձայների 81%–ը։ Իսկ նախագահ դառնալու պարագայում նա մտադիր է իր ավագ խորհրդականներ նշանակել ՀՀ երեք նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Նա նաև խոստանում է ցրել խորհրդարանը և անցնել 100%–ով համամասնական ընտրակարգին:
Էպոսագետը 81%–ի ախորժակ ունի