Լրահոս

11.12.2012 14:34


Նախագահի թեկնածուն հաղթելու համար ամեն օր աղոթում է Վահագնին և Անահիտ աստվածուհուն

Նախագահի թեկնածուն հաղթելու համար ամեն օր աղոթում է Վահագնին և Անահիտ աստվածուհուն

Հնդկաստանում վերահրատարակվող «Ազդարար» հանդեսի խմբագիր Մարտիկ Սարգսյանը, ով մտադիր է առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում, այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ որպես իրեն մրցակից տեսնում է նախագահի մեկ այլ թեկնածուի՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանին: Նա նաև նշել է, որ հաղթելու համար ամեն օր առավոտյան աղոթում է Վահագնին, իսկ երեկոյան՝ Անահիտ աստվածուհուն: Եվ ընդհանրապես, նախագահի այս թեկնածուն հայ ազգի փրկությունը տեսնում է հեթանոս աստվածներին աղոթելու մեջ:

–Անձամբ եմ խոսել Ահարոն Ադիբեկյանի հետ։ Նա ասել է, որ իմ ընտրվելու շանսերը 0,3 տոկոս են,–հայտարարել է Մ. Սարգսյանը՝ ավելացնելով, որ թեև գիտի, որ չի հաղթելու, բայց առաջարդվում է, որպեսզի հաղթի հաջո՛րդ նախագահական ընտրություններում։ Իսկ նախագահ դառնալուց հետո էլ խոստանում է առաջին հերթին չեղյալ հայտարարել ՀՀ սահմանադրությունը և հաստատել Շահամիր Շահամիրյանի «Հայոց տունը»։

Նախագահի թեկնածու առաջադրվելու համար 8 մլն ընտրագրավը, ինչպես պնդել է նա, ունի՝ ընկերներից ու բարեկամներից է հավաքել: 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը