Լրահոս

11.12.2012 14:33


Արամ Մանուկյանը հարցում է արել ՀՀ մշակույթի նախարարությանը

Արամ Մանուկյանը հարցում է արել ՀՀ մշակույթի նախարարությանը

ՀՀ մշակույթի նախարար

տիկին Հասմիկ Պողոսյանին

Մեծարգո նախարար,

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ը) ենթակետին համաատասխան, խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին՝

  1. 1.      Վայոց Ձորի մարզի Ամուլսար լեռան տարածքում պատմության և մշակույթի ինչպիսի՞ հուշարձաններ են հայտնաբերվել, հաշվառվել և ուսումնասիրվել.
  2. 2.      Տեղեկատվություն տրամադրել նշված տարածքում հաշվառված հուշարձանների պահպանական գոտիների նախագծերի և դրանց պահպանության ռեժիմի մասին.
  3. 3.      Ո՞ր գերատեսչությունն է Ամուլսարի տարածքում իրականացրել հնէաբանական պեղումներ.
  4. 4.       Ինչպիսի՞ պայմանագրային ժամկետներում են իրականացվել պեղումները և ո՞վ է պատվիրատուն.
  5. 5.      Պատմության և մշակույթի ինչպիսի հուշարձաններ կամ գտածոներ են հայտնաբերվել նշված տարածքում և ինչպիսի՞ պատմամշակութային արժեք են դրանք ներկայացնում.
  6. 6.      Խնդրում եմ տրամադրել ֆինանսական հաշվետվություն պեղումներն իրականացնելու համար կատարված վճարումների վերաբերյալ:

Խնդրում եմ տեղյակ պահել քննարկման տեղի և ժամանակի մասին հարցի քննարկմանը մասնակցելու նպատակով:

ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը