Լրահոս

11.12.2012 14:16


Մանկավարժին աշխատանքից հեռացրել են աշակերտներին ինքնասպանության թեմայով շարադրություն հանձնարարելու համար

Մանկավարժին աշխատանքից հեռացրել են աշակերտներին ինքնասպանության թեմայով շարադրություն հանձնարարելու համար

Ֆրանսիայի Մոնմորո-Սեն-Սիբար փոքրիկ քաղաքում աշխատանքից ժամանակավորապես հեռացվել էր դպրոցի մանկավարժը, ով 13-14 տարեկան  աշակերտներին հանձնարարել էր շարադրություն գրել ինքնքսպանության  թեմայով:

Նրա մտահղացմամբ աշակերտները պետք է երևակայեին սպանության փորձին նախորոդող պահը և բացատրեին, թե ինչն է այդ քայլին դիմելու պատճառնը: Պահանջի մեջ ասված էր. «Լրացել է ձեր 18 տարին,  դուք որոշել եք ինքնասպան լինել, և այդ որոշումը վերջնական է։ Մահից առաջ դուք որոշում եք նամակ գրել, որում պետք է բացատրեք ձեր արարքի պատճառները և նկարագրեք այն զգանմունքը, որով դրսևորվում է ձեր դժգոհությունը ձեր իսկ անձի հանդեպ: Շարադրանքում դուք պետք է թվարկեք ձեր կյանքի այն  իրադարձությունները, որոնք ձեզ մղել են ինքնասպանության մտքին»:

Այդ դեպքը տեղի է ունեցել 2012թ. հոկտեմբերի 12-ին, սակայն հայտնի է դարձել միայն երկու ամիս անց: Տեղական մամուլը հատվածներ է հրապարակել դպրոցի ղեկավարությանն ուղղված նամակից, որը գրել են ծնողները: Ծնողների բողոքից հետո սկսվել է հետաքննություն, որը պետք է պատասխաներ ծնողների հարցին՝ կատարվածը մանկավարժի թույլ տված սխա՞լն է, թե՞ պաշտոնեական դիրքի չարաշահում:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ մանկավարժի տարիքը 30 է, իսկ տղամարդ  կամ կին լինելը հայտնի չէ:     

Այս խորագրի վերջին նյութերը