Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ «Armenian Datacom Company CJSC» ընկերությունում հղի կնոջն ազատում են աշխատանքից։
«Հեռահաղորդակցության ոլորտ է, որտեղ աշխատող Գոհար Ղարիբյանն աշխատում է որպես ֆինանսական վերահսկիչ: Գոհարը այժմ հղի է, և նրան ուզում են ազատել աշխատանքից: ՀՀ պատկան մարմինների ուշադրությունն եմ հրավիրում այս երևույթի և օրենքը շրջանցելու փաստի վրա։ Խնդրում եմ լրատվամիջոցներին լրատվությամբ բարձրաձայնել ու պաշտպանել մեր հղի քաղաքացու իրավունքները:Չի կարելի թույլ տալ Armenian Datacom Company CJSC ղեկավարների կողմից նման ոտնձգություն Գոհարի իրավունքների նկատմամբ»,–գրել է Ա. Բախշյանը:
Հղի կնոջն ազատում են աշխատանքից
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ «Armenian Datacom Company CJSC» ընկերությունում հղի կնոջն ազատում են աշխատանքից։