Լևոն Զուրաբյանը ժողովրդին կոչ է արել համախմբվել Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ
ՀԱԿ–ի՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված երթի մեկնարկից առաջ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ներկայացրել է ԵԽ-ին հասցեագրված նամակը:
–Այս նամակը հանձնելու ենք Եվրոպայի Խորհրդին և պահանջելու, որ ԵԽ-ն, միջազգային հանրությունն ամեն ինչ անեն, որ Հայաստանի իշխանությունները մարդու իրավունքների բնագավառում կատարեն իրենց բոլոր պարտավորությունները։ Բացի դրանից, մենք՝ այս երթի մասնակիցներս, կոչ ենք անում մեր ամբողջ ժողովրդին՝ հաշվի առնելով, որ գալիս են բախտորոշ նախագահական ընտրություններ, համախմբվել Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ և ամեն ինչ անել այս երկրից բռնապետներին քշելու համար։ Մենք նաև հորդորում ենք Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին հասկանալ և ընկալել պատմական այս պահի կարևորությունը և ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք խորացնել այն քաղաքական պրոցեսը և այն համախմբումը, որը եթե խորանա, իսկապես կտանի ժողովրդի համար ատելի այս ռեժիմից դեպի մեր երկրի ազատագրումը,-հայտարարել է Լևոն Զուրաբյանը: