Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17։23-ին, տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի Էջմիածնի թիվ 5 դպրոցը գտնվում է վթարային վիճակում, և դպրոցում դասընթացներ անցկացնելը վտանգավոր է:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը:
Իրականացվել է տեղանքի ակնադիտական ուսումնասիրում: Պարզվել է, որ դպրոցի ձախակոմյան հատվածում գտնվող առաջինից երրորդ հարկերում տեղաբաշխված դասասենյակները վթարային են: Դասասենյակների առաստաղներին նկատվել են պոկված ծեփեր և ճեղքեր (4x70սմ): Վերոնշյալ հարկերի դասասենյակներում նկատվել են առաստաղների կորացումներ, իսկ երկրորդ և երրորդ հարկերում` առաստաղին առաջացած փոքր ճեղքեր (մոտ 5մ):
Դպրոցի տնօրենին առաջարկվել է վերոնշյալ դասասենյակներում դադարեցնել դասընթացները, և տրամադրվել է սահմանազատիչ ժապավեն` վտանգավոր տարածքի արգելափակման համար:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Արմավիրի մարզպետարան:
Կստեղծվի հանձնաժողով ստեղծված իրավիճակը պարզաբանելու, գնահատելու և խնդրին լուծում տալու համար:
Դպրոցը գտնվում է վթարային վիճակում