Լրահոս

10.12.2012 11:18


ՄԻՊ. «Գլխավոր դատախազությունը մարդկանց իրավունքների խախտման Պաշտպանի կայացրած որոշումներով առաջատար դիրքերում է»

ՄԻՊ. «Գլխավոր դատախազությունը մարդկանց իրավունքների խախտման Պաշտպանի կայացրած որոշումներով առաջատար դիրքերում է»

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ այսօր հրավիրված ասուլիսին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտնել է, որ մարդկանց իրավունքների խախտման Պպաշտպանի կայացրած որոշումներով առաջատար դիրքերում է Հայաստանի գլխավոր դատախազությունը։ «Այս կառույցը ընթացիկ տարում 6 անգամ խախտել է մարդկանց իրավունքները: Գլխավոր դատախազությանը հաջորդում է Պաշտպանության նախարարությունը` 6 որոշում: Այնուհետև հաջորդում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որի դեպքում 4 անգամ Պաշտպանը խախտման որոշումներ է կայացրել, իսկ արդարադատության նախարարության վերաբերյալ որոշումները 3-ն են եղել, Երևանի քաղաքապետարանի ու ոստիկանության վերաբերյալ 2-ական որոշում է կայացվել, իսկ Կրթության, գիտության նախարարության ԱԳՆ-ի, ՊԵԿ-ի ու Պետգույքի վարչության վերաբերյալ ընդամենը մեկական որոշում են կայացվել»,–ասել է ՄԻՊ–ը։

Ըստ բանախոսի՝ մարդու իրավունքների վերաբերյալ որոշումները կայացվել են այն դեպքում, երբ պետական կառույցը հրաժարվել է վերականգնել մարդկանց խախտված իրավունքները: 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը