Լրահոս

10.12.2012 10:49


Էլինար Վարդանյան. «Դարեր շարունակ մարդիկ պայքարել են իրենց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համար»

Էլինար Վարդանյան. «Դարեր շարունակ մարդիկ պայքարել են իրենց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համար»

«Ողջ աշխարհում դեկտեմբերի 10-ը նշվում է որպես մարդու իրավունքների պաշտպանության օր: 1948 թվականի ճիշտ այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այդ փաստաթուղթը մինչ օրս հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ազգային օրենսդրության մշակման հիմնական ուղեցույց: Դարեր շարունակ մարդիկ պայքարել են կյանքի բոլոր բնագավառներում իրենց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համար` կրելով կորուստներ և զրկանքներ, փնտրելով առավել արդյունավետ գործիքներ և մեխանիզմներ:

Կարևորելով մարդու իրավուքները, որպես իրական ազատության ապահովման հիմնական գործոն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին այս տոնի առթիվ և վստահեցնում, որ իր գործունեությամբ կնպաստի մարդու իրավուների պաշտպանության ոլորտի օրենսդրության կատարելագործմանը և քաղաքացիական հասարակության հետ շարունակական համագործակցության խորացմանը»:

Էլինար Վարդանյան

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով

Այս խորագրի վերջին նյութերը