Բժիշկները վերականգնել են 80 րոպե կանգնած սրտի աշխատանքը
Բրիտանացի բժիշկները, էլեկտրական 50 լիցքերի օգնությամբ, կարողացել են փրկել 65-ամյա տղամարդու կյանքը՝ ում սրտի աշխատանքը շուրջ 1.5 ժամ դադարել էր։
Ջոն Թոմպսոնի կաթված էր ստացել տանը։ Կանչով ժամանած բժիշկներն արձանագրել էին սրտի կանգ՝ փորձելով տեղում էլեկտրական լիցքերի օգնությամբ վերակենդանացնել տղամարդուն։ Արդեն հիվանդանոցում բժիշկները արձանագրում են կլինիկական մահ, սակայն, որոշում են գնալ մինչև վերջ։ Օդամղիչի օգնությամբ նրանք բացում են արյունատար անոթի խցանումը, ինչը բերել էր սրտի կանգնելուն։ Ի զարմանք բժիշկների՝ շուրջ 80 րոպե սրտի կանգից հետո, հիվանդը սկսում է շնչել։
Տղամարդը 9 օր մնացել է կոմայի մեջ։ Սակայն, բժիշկների ջանքերի շնորհիվ հաջողվել է խուսափել գլխուղեղի վնասումից։