Քաղաքական

08.12.2012 11:33


ՀՀ նախագահի ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18-ին

ՀՀ նախագահի ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18-ին

 Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ ՀՀ նախագահի ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18-ին:

Այսօր կգումարվի նաև ԿԸՀ արտահերթ նիստ, որի ընթացքում կհաստատվի Հանրապետության նախագահի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Ըստ «Ընտրական օրենսգրքի»՝ ՀՀ  նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ:

Հանրապետության նախագահի ընտրության օրվա մասին հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ: Հանրապետության նախագահի ընտրության ժամանակ քվեարկության օրը հայտարարվում է ոչ աշխատանքային օր:

Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18:00-ն:

Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ:

Այս խորագրի վերջին նյութերը