Լրահոս

08.12.2012 10:27


Պատահար Կիևյան-Օրբելի խաչմերուկում. տուժածներից մեկի վիճակը ծանր է

Պատահար Կիևյան-Օրբելի խաչմերուկում. տուժածներից մեկի վիճակը ծանր է

Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 8-ին՝ ժամը 02.21-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան-Օրբելի խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


ԱԻՆ կայքի տվյալներով՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Փրկարարական վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:


Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 87 ՕԼ 777 և «Տիր» տաքսի ծառայությանը պատկանող «Կիա» մակնիշի լ3841 պետհամարանիշերի ավտոմեքենաները:


Մինչ հրշեջ–փրկարարների կանչի վայր հասնելը` Դ.Պողոսյանը (ծնվ.1989թ.),Ա. Հակոբյանը (ծնվ. 1984թ.) և Վ. Հովսեփյանը (ծնվ.1958թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» բժշկական կենտրոն և թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Բժիշկները Դ.Պողոսյանի և Ա. Հակոբյանի վիճակը գնահատել են բավարար, իսկ Վ. Հովսեփյանինը` ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը